Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն անհաջող մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում:
Առաջին անգամ անցկացվող մրցաշարում Եվրոպայի թիմում հանդես է գալիս Լևոն Արոնյանը: Մեկնարկային տուրում Եվրոպան մրցեց Ռուսաստանի թիմի հետ: Ընդհանուր պայքարն ավարտվեց 2:2 հաշվով: Արոնյանն առաջին տուրում մրցում էր սևերով և զիջեց Վլադիսլավ Արտյոմովին: Երկրորդ տուրում Եվրոպայի մրցակիցը Չինաստանն է (1:3 հօգուտ չինացիների): Արոնյանն այս տուրում կիսեց միավորը Յի Վայի հետ: