Արևմտահայ մեծանուն գրող Դանիել Վարուժանի ստեղծագործությունները թարգմանվել են թուրքերեն։
Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչությունը Օհաննես Շաշկալի թարգմանությամբ հրատարակել է «Հացին երգը» ժողովածուն։
Վարուժանը եղել է այն մտավորականների ու հասարակական գործիչների շարքում, որոնք 1915-ի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում ձերբակալվել, աքսորվել և ապա դաժանորեն սպանվել են:
Թուրքական «Gazete Duvar» պարբերականն անդրադառնալով Վարուժանի ստեղծագործությանն ու ժողովածուի թարգմանությանը՝ գրել է. «Հացին երգը միանգամայն կարելի է ընկալել որպես «ձոն աշխատանքին» և «ժողովրդի հացը» իմաստներով»: