Մայիսի 11-ից Շանհայում գտնվող Դիսնեյլենդ զվարճանքների այգին, որը կորոնավիրուսի պատճառով փակվել էր հունվարին, կրկին կսկսի այցելուներ ընդունել: Այս մասին հայտնել է այգու վարչակազմը իր Weibo էջում:
Նշվում է, որ զվարճանքների այգու աշխատանքը լիովին չի վերսկսվի: Մասնավորապես, այցելուների հոսքը սահմանափակ կլինի տոմսերի սահմանափակ վաճառքի միջոցով:
Անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել բոլոր այն օբյեկտներում, որոնք նախկինում վերսկսել էին աշխատանքը, նշել է այգու վարչակազմը: Այցելուները մուտքի մոտ անիտարական հսկողություն կանցնեն, անհրաժեշտ է նաեւ բժշկական դիմակ կրել և այգում պահպանել հեռավորությունը: