Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Պայթյունի» էֆեկտը․ Ովքեր են կանգնած Արթուր Ալեքսանյանի ֆեյք էջի և գրառման հետևում

Երեկ վերջնականապես հայտնի դարձավ, որ օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անունից Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել այս պահի դրությամբ անհայտ անձը։ «Հարգելի՛ հայրենակիցներ, երեկվանից լրատվամիջոցները չեն դադարում շահարկումները՝ կապված ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հետ։ Մեկ անգամ ևս փաստում եմ, որ երեկ իմ անունով գործող ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հեղինակը ես չեմ։ Այդ էջի մասին տեղյակ եմ եղել, բայց քանի որ այն միշտ գրառումներ է կատարել, հղում տալով Ինստագրամ սոցիալական կայքի իմ պաշտոնական էջին, որևէ խնդիր չեմ տեսել։ Այս պահին ֆեյսբուքյան այդ էջը արգելափակված է, սակայն և՛ Ֆեյսբուքում, և՛ Ինստագրամում գործում են իմ անունով այլ էջեր, որոնց հետ ևս ես առնչություն չունեմ։ Ուստի թյուրիմացություններից խուսափելու և ապատեղեկատվություն չտարածելու համար՝ հետևե՛ք միայն Ինստագրամի իմ պաշտոնական էջին»,- երեկ հայտարարել էր Ալեքսանյանը։ Վերջինիս անունից՝ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին աջակցության մասին գրառումը մեծ աղմուկ էր բարձրացրել հասարակության շրջանում։

«Գուրգեն, չհանձնվես! #Respect #Solidarity»,- այս գրառումը ֆեյք օգտատեր Արթուր Ալեքսանյանի կողմից մայիսի 4-ին հրապարակվել էր «Գալաքսի գրուպ» ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Գրառումը կատարվել էր «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի վերջին հայտարարության մասին պտտվող նյութի մեկաբանությունների դաշտում։ Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանը ՊԵԿ նախկին նախագահ, իսկ 2019-ից պաշտոնական դիրքի չարաշահման համար կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդին է։ Եվ այսպես, տեղի ունեցած աղմկահարույց գործողությունը գտնվում է բացառապես իրավապահ համակարգի տիրույթում։ Տեղի է ունեցել հանցագործություն, որը միտում է ունեցել արատավորելու լեգենդար մարզիկի անունը, ինչպես նաև հասարակության շրջանում բարձրացնել զայրույթի ալիք։ Իսկ ով կարող էր գրառում կատարել Արթուր Ալեքսանյանի անունից։ Այո, իրավապահները պարտավոր են հայտնաբերելու հանցագործին, բայց ցավով պետք է արձանագրենք, որ կատարվածը միայն անձի խնդիր չէ։ Ընդունենք, որ այնքան էլ էական չէ գրառումը կատարել է Պողոսը, թե Պետրոսը։ Իրականում մենք գործ ունենք համակարգված գործողութունների մի շղթայի հետ, որի նպատակը երկրում քաոսի ֆոն ստեղծելն է։

Իսկ թե ովքեր են կանգնած պետության դեմ մղվող հիբրիդային պատերազմ կոչվածի հետևում՝ գիտեն բոլորը։ Բերենք թերևս ամենաթարմ օրինակներից մեկը։ Այս տարվա հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում Էական վնաս էր հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին։ Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով ։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել էր։

Կարելի է արդյոք Արթուր Ալեքսանյանի կեղծ օգտատիրոջ և «Դիանա Հարությունյանի» գործելաոճում տեսնել նմանություն։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում ձեռագրերի նմանությունն անհնար է չնկատել։ Առաջին դեպքում ֆեյք շնորհավորանքի տեսքով օգտագործվել էր ՀՀ վարչապետի, իսկ երկրորդ դեպքում ֆեյք աջակցության տեսքով Հայաստանի ամենհայտնի մարզիկների անունը։ Սա ևս խոսում է այն մասին, որ նման արատավոր երևույթները ղեկավարվում են միևնույն կենտրոնից։ Հիշեցնենք, որ «Դիանա Հարությունյանը» ԱԱԾ-ին պարզաբանում ներկայացնելիս նշել էր, որ ունի ընդդիմադիր հայացքներ անարդարացի է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը և իր քայլով նպատակ է ունեցել վարկաբեկել ՀՀ իշխանություններին։ Արթուր Ալեքսանյանի անունից գրված ֆեյք հրապարակումը ևս լայն լարածում էր գտել մամուլում և ոմանք նույնիսկ հավատացել էին, որ հայտնի մարզիկը կապ ունի նախկին համակարգի հետ և կանգնած է ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձի կողքին։

Ավելին, այս գործողությամբ ակամայից փորձ էր արվել հայկական սպորտը ներքաշել կեղտոտ քաղաքական գործընթացի մեջ։ Բնական է, որ նման քայլերը չեն կարող ունենալ երկարատև էֆեկտ, բայց․․․։ Համոզվել ենք, որ հիբրիդային պատերազմի շրջանակներում գործի են դրվում ամենատարբեր և ստոր մեխանիզմները, որոնք թեկուզ կարճաժամկետ բայց այնուամենայնիվ որոշակի լարվածություն և նեգատիվ էմոցիաներ են առաջացնում հասարակության շրջանում։ Ստեղծված իրավիճակում ավելի քան կարևոր է, որ իրավապահ համակարգը ավելի լուրջ քայլեր կձեռնարկի կիբերհանցագործությունները բացահայտելու և կանխելու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում