Լատվիայի արդարադատության նախարար Յանիս Բորդանսը հայտարարել է, որ Լատվիական ԽՍՀ-ն Խորհրդային Միությունում «դրամական միջոցների դոնոր է» եղել, հաղորդում է «Sputnik Latvia» լրատվամիջոցը։ Բորդանսի հաշվարկներով, Խորհրդային Միության կազմում գտնվելու տարիներին մերձբալթյան հանրապետությունները պետության ընդհանուր բյուջե են վճարել իրենց եկամուտների 30-48%-ը։ Խորհրդային Լատվիայի համար այդ ցուցանիշը հենց 48% է կազմել։
«Չնայած դաժան անցյալին, սա նաև վկայում է մեր ուժի մասին։ Մենք ԽՍՀՄ փողերի դոնորն ենք եղել»,- ասել է նախարարը։