Այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Կառավարության ծրագրի 2018-19թթ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ տրանսպորտի խնդրին. «Ինչպե՞ս մարդիկ գնան աշխատանքի»:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ինչ դիրքորոշում ունի վարչապետը Լավրովի և Հասանովի հայտարարությունների վերաբերյալ:
Ի պատասխան վարչապետն ասաց. «Ես իմ նախկին դիրքորոշումներին նույնիսկ մի ստորակետ ավելացնելու կամ պակասեցնելու անհրաժեշտություն չեմ տեսնում»:
Մանրամասները՝ տեսանյութում: