Thursday, 18 04 2024
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին

«Սա հավաքագրման, անլուրջ ու անհավասարակշիռ կոչ է»․ արձագանք՝ Սեֆիլյանի՝ իշխանությունը ԿԳԲ-ական շրջանակներին հանձնելու պնդմանը

«Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն օրերս գրառում է կատարել այն մասին, որ Հայաստանում կառավարումը ճգնաժամի մեջ է, կառավարությունը չի կարողանում տիրապետել իրավիճակին, և իրենք ունեն տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանձնել իշխանությունը նախկին համակարգին և կրեմլյան, ԿԳԲ-ական շրջանակներին: Դա կանխելու, թույլ չտալու և ազգային պետություն կառուցելու համար Սեֆիլյանը կոչ է անում համախմբվել բոլոր առողջ ուժերին: Կլինի՞ համախմբում, թե՞ ոչ, կերևա առաջիկա գործընթացներում:

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ համախմբվելու մասին հայտարարությունը պետք է լինի հետևյալ կերպ. «Սկզբում լինում է գլխավոր ծրագիրը, նպատակը և այդ նպատակին հասնելու ճանապարհը, ապա գործողությունների հաջորդականությունը։ Հենց որևէ մեկն ասում է՝ համախմբվեք, փաստորեն ասում է՝ իմ շուրջը համախմբվեք, այսինքն՝ եկեք տողան կանգնեք իմ ենթակայության տակ, ես հրամայում եմ։ Հայաստանում հնարավոր չէ հրամանով տողան կանգնեցնել քաղաքական ուժերին, պետական ուժերին։ Շարժվի՛ր, աջից ձախ շարժվի՛ր, ահա այդպիսին է «Սասնա ծռերի» տարածած հաղորդագրության էությունը»։

Ըստ Արշակյանի՝ հայտարարությանը կարձագանքեն նրանք, ովքեր սպասում են՝ որևէ տեղ լինի, գնան տողան կանգնեն. «Նրանք ուզում են որևէ մեկի հաճախորդը լինել, բայց արդյոք «Սասնա ծռերը» կարո՞ղ են հաճախորդ պահել։ Եթե դա լուրջ է, «Սասնա ծռերը» հայտարարում են իրենց ծրագիրը, դրա շուրջը համախմբվում են։ Իրենք էլ՝ արդեն որպես նախաձեռնող խումբ, համախմբողների հետ միասին սկսում են մերժել ոչ ցանկալիներին։ Ես ընդհանրապես համարում եմ՝ այդպես չի կարող լինել։ Միայն մեկ դեպքում է հնարավոր, երբ որևէ ռեգիոնալ կամ ավելի մեծ ուժ ուզում է Հայաստանում կազմակերպել ազդեցության գործակալների խումբ։ Իսկ քանի որ «Սասնա ծռերը» հայտարարում են, որ դա օտարների գործակալության դեմ է՝ ուրիշ բան պետք է անեն։ Իրենց ընտրած տարբերակով սովորաբար իմպերիական ուժերն են աշխատում, մարդկանց են հավաքագրում։

Ես սա հավաքագրման կոչ եմ համարում ու կարծում եմ՝ այն չի կայանա»։

Մեր զրուցակիցը նաև կարծում է, որ տարածված հայտարարության մեջ հակասություն կա. «Այդ ի՞նչ հետախուզական տվյալներով են իրենք իմացել, որ այդպիսի ծրագիր կա։ «Դա, գիտեք, շատ նման է հոմոսեքսուալիզմի դեմ պայքարողներին։ Ասում է՝ ես գիտեմ, որ նա հոմոսեքսուալիստ է, որտեղի՞ց գիտես, ասում է՝ իմ պարտնյորն է։ Հիմա դուք ո՞ւմ պարտնյորն եք, այդ ի՞նչ հետախուզություն է, ի՞նչ հայտնի կամ անհայտ աղբյուրներ են, որոնք ձեզ հույժ գաղտնի տեղեկություններ են տալիս։ Այսինքն՝ մտածում եք, որ հեղափոխությունը հույժ գաղտնի պայմանավորվածություն ունի մեր թշնամիների հետ՝ Հայաստանը հանձնել։ Որտեղի՞ց գիտեք, ո՞վ է ձեզ դա ասում՝ մեր թշնամինե՞րը, թե՞ հեղափոխականներն են իրենց ծրագրերը ձեզ պատմում»,- եզրափակեց նա։

Քաղաքական ուժերից և որևէ մեկն առայժմ պաշտոնապես չի արձագանքել «Սասնա ծռերի» հայտարարությանն ու կոչին։ ԳԽ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ծռերի» նախաձեռնությունն անլուրջ ու անհավասարակշիռ որակեց։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում