Այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Կառավարության ծրագրի 2018-19թթ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Զեկուցողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:
Վարչապետը զեկույցը բաժանեց 3 մասի. «2019 թվականի հունվարի 1-ից մինչև կորոնավիրուսի ճգնաժամի մեկնարկը, ճգնաժամի կառավարության ընթացքում մեր որոշումները և հետագա անելիքները»:
«2018թ. ընթացքում կառավարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը, ծայրահեղ ազքատության մակարդակը նվազել է 1.4-ից մինչև 1 տոկոս: Միջին անվանական աշխատավարձը ավելացել է 5.8 տոկոս, զինված ուժերի զինծառայողների ամսական վարձատրությունը բարձրացել է մինչև 30 տոկոսով»,- նշեց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց` 2018թ. մայիսից մինչև այսօր բարձրացել է ավելի քան 1 միլիոն 100 հազար մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը. «Իմ որոշմամբ բարձրացել է նաև պետական պաշտոնյաների աշխատավարձը, որովհետև ես Հանրապետության հրապարակից ես դա խոստացել եմ: Մենք պլանավորում ենք նաև դատական համակարգում աշխատավարձերի բարձրացում»:
Մանրամասները՝ տեսանյութում: