Այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Կառավարության ծրագրի 2018-19թթ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Զեկուցողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:
Վարչապետը զեկույցը բաժանեց 3 մասի. «2019 թվականի հունվարի 1-ից մինչև կորոնավիրուսի ճգնաժամի մեկնարկը, ճգնաժամի կառավարության ընթացքում մեր որոշումները և հետագա անելիքները»:
«2019թ. գրանցվել է 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը` 7.6 տոկոս, որը ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համար»,- հայտարարեց վարչապետը:
Նրա խոսքով` օտարերկրյա ներդրումների հոսքը կազմել է 2.2 մլրդ դոլար:
«Դե ֆակտո մենք լուծել ենք տասնամյակներով Հայաստանում քննարկման առարկա դարձած գերավճարների հարցը. 199 մլրդ դրամ պարտք վերադարձրել ենք բիզնեսին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: