Բեռլինի Ռոբերտ Կոխի անվան վարակաբանական ինստիտուտի ղեկավար Լոթար Վիլերը կորոնավիրուսի տարածման նոր ալիքներ է կանխատեսել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքերով, վարակի տարածման երկրորդ և երրորդ ալիքներ են սպասվում։
«Եվ դա հաստատում են փորձագետները»,- նշել է Վիլերը։
Նա հավելել է, որ Գերմանիայի առողջապահական համակարգը պատրաստ է COVID-19-ի հնարավոր բռնկումներին, քանի որ բժիշկները հիմա գիտեն, թե ինչպես վարվեն հիվանդների հետ, և երկրում կլինեն լավագույն թերապևտիկ միջոցները։