Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան Գազայի հատվածից հրեական պետության տարածքի վրա իրականացված հրթիռակոծության։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իսրայելական բանակի մամլո ծառայությանը։
Նշվում է, որ գրոհի են ենթարկվել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երեք ռազմական դիրքեր։
Ավելի վաղ Իսրայելի բանակը հաղորդել էր, որ Գազայի հատվածից իսրայելական տարածքի վրա մեկ հրթիռ է արձակվել։ Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն, այն պայթել էր չբնակեցված տեղանքում, զոհերի և վնասների մասին տեղեկատվություն չի հաղորդվել։