Չինացի գիտնականների խումբը եկել է այն եզրակացության, որ Իտալիայի իշխանությունները ժամանակից շուտ են անցել կարանտինային միջոցների թուլացմանը։
Frontiers in Medicine ամսագրում իրենց հետազոտությունը հրապարակած մասնագետների կարծիքով, մայիսի 4-ին ուժի մեջ մտած փոփոխությունները պետք էր հետաձգել մինչև օգոստոս։ Ինչպես պնդում են գիտնականները, հակառակ դեպքում նման կարգի գործողությունները կարող են հանգեցնել համաճարակի երկրորդ ալիքին։