Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Վարչապետ Փաշինյանի ռիսկային նշանակումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 5-ին ԱԱԾ պետի տեղակալ է նշանակել Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Արգիշտի Քյարամյանին, որին մայիսի 4-ին նշանակել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Նշանակումը դե յուրե իրականացվում է Հայաստանի նախագահի հրամանագրով, սակայն դա կատարվում է վարչապետի առաջարկությամբ: Ինչպես պարզվեց, այդ նշանակումը ԱԱԾ-ում բարձր նշանակման համար ընթացակարգային պահանջները ապահովելու համար էր: Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատարին տեղափոխում ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնին:

Դատելով գործընթացի դինամիկայից՝ երբ մայիսի 4-ին եղել է նշանակում ՔԿ-ում, մեկ օրից էլ պակաս ժամանակ անց նշանակում ԱԱԾ-ում, վարչապետը, այսպես ասած, շտապել է, կամ, այսպես ասած, հնարավոր է եզրակացնել, որ կայացված որոշումը թելադրված է օպերատիվ տրամաբանությամբ: Արդյոք դա՞ էլ իր հերթին թելադրված է ներքաղաքական վերջին օրերի թեժ և բուռն մթնոլորտով: Ընդ որում, այստեղ հատկապես դիտարժան է այն, որ ներքին բուռն վիճակը, մեծ հաշվով, կոնֆլիկտ է խոշոր կապիտալի հետ: Արդյոք Պետական վերահսկողական ծառայության պետի նախկին պաշտոնակատարի նշանակումը ԱԱԾ-ում ենթադրելո՞ւ է այդ ուղղությամբ գործողություններ:

Համենայնդեպս, նշանակումը հետաքրքիր է ոչ միայն իր արագության, այլ նաև բնույթի առումով:

Բանն այն է, որ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնի նշանակվում է ոչ միայն շատ երիտասարդ անձ, այլ նաև անձ, որը, այսպես ասած, դուրս է այդ համակարգից: Ի դեպ, այստեղ հետաքրքիր զուգահեռ կա ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի նշանակման հանգամանքի հետ, որին ևս Սերժ Սարգսյանը փաստորեն բավականին երիտասարդ տարիքում և փաստորեն «արտաքին» միջավայրից նշանակեց առանձնահատուկ և համակարգային առումով շատ զգայուն կառույցի պետի պաշտոնում՝ 2016 թվականի փետրվարին: Այս անգամ, իհարկե, նշանակումը պետի պաշտոնին չէ, բայց խոսքը պետի տեղակալի մասին է: Ինչպե՞ս է ընդունելու համակարգը երիտասարդ բարձրաստիճան պաշտոնյային, և ինչպես է այդ պաշտոնյան աշխատելու համակարգի հետ, համակարգում: Դժվար է պատկերացնել, որ վարչապետ Փաշինյանը հաշվի չի առել այդ ակնառու հարցերը, ըստ այդմ պետք է ենթադրել, որ այդ առնչությամբ ձեռնարկվել կամ ձեռնարկվելու են հնարավոր ռիսկերը չեզոքացնող քայլեր: Ինչպիսի՞ն են լինելու դրանք, և կարևորը՝ հաշվի առնելով դրանք, ի՞նչն է առաջացրել այդ նշանակման անհրաժեշտությունը: Որովհետև պետք է ենթադրել, որ այդ ակնառու ռիսկային գործոնների պարագայում կատարված նշանակումը հուշում է, որ խոսքը Փաշինյանի համար նշանակալի քայլի մասին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում