Tuesday, 23 04 2024
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ

Նախադեպային նիստ. դատական իշխանությունում պետք է սահմանվեն քաղաքական զսպվածության և չեզոքության չափանիշները

Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Բարձրագույն դատական խորհուրդը կշարունակի խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը։ Նախորդ նիստը, հիշեցնենք, ըստ էության չկայացավ։

Հիշեցնենք, որ խնդիրն առաջացել էր այն բանից հետո, երբ դատավոր Արայիկ Մելքումյանին առնչվող գործով Հայկ Հովհաննիսյանը հատուկ կարծիք էր ներկայացրել։ ԲԴԽ երեք անդամ էլ՝ Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանն ու Մեսրոպ Մակյանը միջնորդել էին ԲԴԽ ղեկավարությունը՝ պնդելով, որ Հովհաննիսյանի հատուկ կարծիքում օգտագործվել են քաղաքական ձևակերպումներ, և նրա այդ ձևակերպումներով քննադատությունը խարխլում է ԲԴԽ-ի հանդեպ հեղինակությունն ու կասկածի տակ է դնում իր իսկ անկախությունն ու անաչառությունը։ Միջնորդություն ներկայացրած ԲԴԽ անդամները մեջբերել են օրենքը, ըստ որի՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։

2019-ին ԲԴԽ-ն դադարեցրել էր դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները՝ հիմնավորմամբ, որ Մելքումյանը կատարել է արարք, որը անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ։ Մելքումյանն այս որոշման սահմանադրականությունը վիճարկել էր Սահմանադրական դատարանում, և Հրայր Թովմասյանի ղեկավարած բարձր դատարանը ԲԴԽ որոշումը ճանաչել էր հակասահմանադրական՝ այդ որոշմամբ, ըստ էության, զրկելով ԲԴԽ-ին դատավորների լիազորությունները դադարեցնելու հնարավորությունից: ՍԴ այս մի որոշմամբ, փաստորեն, ԲԴԽ-ն այլևս երբեք, քանի դեռ, ասենք, Դատական օրենսգիրքը չի փոխվել, չի կարող որևէ դատավորի լիազորություններ դադարեցնել էական կարգապահական խախտման հիմքով: Մինչդեռ նկատենք, որ Դատական օրենսգիրքը Հրայր Թովմասյանն է հեղինակել և, միևնույն ժամանակ, արդեն ՍԴ նախագահի պաշտոնում հակասահմանադրական ճանաչեց իր իսկ գրած օրենքի հոդվածներից մեկը։

Հայկ Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մայիսի 15-ին արտակարգ դրությունն արդեն վերացած կլինի և հնարավոր կլինի դռնբաց նիստ կայացնել։ Արդյոք նույն օրը կլինի՞ նաև որոշումը, Հովհաննիսյանն ասաց, որ չգիտի, բայց ենթադրում է, որ որոշումը կհրապարակվի օրենքով նախատեսված 5 օր անց, որպեսզի նաև մտածելու որոշակի ժամանակ լինի։ ԲԴԽ անդամը սպասվող նիստը կարևոր է համարում ոչ միայն իր համար, իր մասով, այլև Հովհաննիսյանը վարույթը կարևորում է նրանով, որ այն նոր նշաձող պետք է սահմանի այն մասով, թե ինչպիսին պետք է լինի դատավարությունը։ «Այս նիստը, վարույթը նաև նախադեպային է, քանի որ այն պետք է սահմանի դատական իշխանությունում քաղաքական զսպվածության և չեզոքության չափանիշները»,- ասաց Հովհաննիսյանը։

ԲԴԽ երեք անդամները Հայկ Հովհաննիսյանի հատուկ կարծիքում արտահայտած հետևյալ մտքերը համարել են «խնդրահարույց։

«ՍԴ կողմնակալության խնդիրը իշխանության ճյուղերի և սահմանադրական այլ մարմինների հանդեպ», «Այսպիսով, ՍԴ-ն փաստացի զրկեց ՀՀ-ում իշխանության տիրոջը` ժողովրդին, դադարեցնել էական կարգապահական խախտում թույլ տված դատավորների լիազորությունները», «Կրկին պատասխանեմ հարցով. որտե՞ղ է երաշխիքը, որ ՍԴ սույն կազմը, մնալով արժեքների և հավատամքի իր ծիրում, կրկին «անորոշ» և Սահմանադրությանը հակասող ու անվավեր չի ճանաչի ԴՕ սահմանադրական օրենքի «հստակեցված ձևակերպումները»` ակնթարթորեն ի չիք դարձնելով գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների միասնական և երկարատև ջանքերի պտուղը` Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը, «Ինչպես նկարագրված է Կարծիքի Մաս 1-ում, ՍԴ-ն հետևողականորեն և անաչառ արբիտրին ոչ հատկանշական սուբյեկտիվիզմի դրսևորմամբ սկսեց սահմանափակել առնվազն օրենսդիր և դատական իշխանությունների սահմանադրական լիազորությունները», «Վերոհիշյալի հաշվառմամբ ՍԴ կազմի և պարոն Հ. Թովմասյանի դրսևորած վարքագիծը չի համապատասխանել անկախության, անաչառության ու օբյեկտիվ անկողմնակալության ՄԻԵԴ և ՍԴ կողմից սահմանած չափանիշներին»։ «Գտնում ենք, որ նման ձևակերպումները որևէ առնչություն չունեն «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-04 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցի վերաբերյալ գործի իրավական գործընթացների հետ: Նման ձևակերպումները դուրս են արդարադատության իրականացման դաշտից և Հատուկ կարծիքում արտահայտման ենթակա իրավական գնահատականներից: Հանձնախումբը գտնում է, որ նման ձևակերպումները կասկածի տակ են առնում Խորհրդի անդամի անկախությունը և անաչառությունը, ինչի արդյունքում նվազեցնում են հանրության վստահությունը Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ»,- գրված է ԲԴԽ երեք անդամների միջնորդության մեջ։

Հայկ Հովհաննիսյանը իր բոլոր առարկությունները կներկայացնի մայիսի 15-ի նիստում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում