ՀՀ ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանն անդրադարձել է մանդատը վայր դնելու մասին լուրերին: Նա նշել է, որ խմբակցությունում նման հարց չի քննարկվել:
«Հասկանում եմ, որ ինչ-որ ուժեր, ինչ-որ մարդիկ ցանկանում են պառակտում մտցնել «Իմ քայլը» խմբակցության մեջ, բայց դա չի հաջողվի: Խմբակցությունը միահամուռ է, ոնց-որ միշտ և հիմա՝ առավել քան»,- ասաց Կարապետյանը: