Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայկական ինքնիշխանության ռուսական դիլեման

Ռուսաստանի հետ ունենք խնդիրներ և քննարկում ենք, եթե խնդիրներ չունենանք, ուրեմն կա ավելի խորքային խնդիր, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունը առանցքային նշանակության հարց է հետանկախական ամբողջ շրջանում և այդ հարցը պարբերաբար եղել է նաև Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդեցության գլխավոր գործոններից մեկը, թերևս արցախյան հարցին զուգահեռ կամ գոնե դրանից հետո: Երբեմն էլ այդ երկու հարցը ներքին ազդեցություն են թողել փոխկապակցված: Այդուհանդերձ կասկած չկա, որ հայ-ռուսական հարաբերությունը պայմանավորված չէ լոկ արցախյան հակամարտության առկայությամբ, որքան էլ Մոսկվան այդ հանգամանքը փորձում է օգտագործել Հայաստանի վրա ազդեցություն տարածելու համար:

Հայ-ռուսական հարաբերությունը ունի աշխարհաքաղաքական նշանակություն, հաշվի առնելով այն, որ դրանով, դրա բնույթով է պայմանավորված նաև Կովկասի անվտանգային համակարգի բնույթը, ռեժիմը: Ահա այդ առումով, հայ-ռուսական խնդիրների առնչությամբ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը, որ՝ եթե չկան խնդիրներ, ուրեմն կա ավելի խորքային խնդիր, ունի իսկապես առանցքային նշանակություն և իմաստ: Ինչ է նշանակում հայ-ռուսական խնդիրների բացակայություն: Դա նշանակում է երկու բան՝ կամ բացակայում է Հայաստանի ինքնիշխանությունը, հայկական պետական անկախ քաղաքականության հնարավորությունը, կամ չկա Ռուսաստանի ավանդական կովկասյան խաղը Թուրքիայի հետ, որի շուրջ պայմանավորվածություններն ունեն ավելի քան մեկդարյա բնույթ և դրանց մի մասն էլ ամրագրված են Մոսկվայի ու Կարսի ռուս-թուրքական պայմանագրերով, որոնք կնքվել են հայության հաշվին, և ոչ միայն հայկական տարածքերի, այլ կյանքերի հաշվին:

Այդ իմաստով, ակնառու է, որ առայժմ Մոսկվան որևէ սկզբունքային նահանջ չի կատարել Թուրքիայի հետ ավանդական խաղից, որն իհարկե գործնականում ոխերիմ բարեկամություն է, բայց համենայն դեպս խաղ է, որի մանրադրամ շարունակվում է երկու կողմում էլ դիտարկվել հայկական գործոնը:

Ապրիլյան քառօրյա պատերազմում դիմադրությամբ հայկական բանակը Ռուսաստանին ստիպեց հաշվի նստել որոշ փաստերի հետ և որոշակի փոխել վարքագիծը, սակայն դա մարտավարական փոփոխություն է, որն ամենևին չի ստացել ռազմավարական բնույթ և ավելին՝ չի դադարեցրել այսպես ասած նախաապրիլյան տրամաբանության վերադառնալու ակտիվ փորձերը: Եվ ուրեմն, այդ պարագայում ստացվում է, որ հայ-ռուսական հարաբերության խնդիր չլինելը վկայելու է ավելի խորքային խնդիր՝ որ չկա հայկական պետական ինքնիշխանություն: Քանի դեռ Ռուսաստանը իր ռեգիոնալ քաղաքականությունը կառուցում է Թուրքիայի հետ խաղի վրա, հայ-ռուսական հարաբերության տիրույթում խնդիր չլինելը կնշանակի մեկ բան, որ չկա այդ խաղի դեմ հայկական պետական դիմադրունակություն: Եթե արտգործնախարարը հայտարարում է, որ խնդիրներ կան և դրանք քննարկվում են, դա հայտարարություն է հայկական դիմադրունակության և ինքնիշխանության առկայության, առնվազն ջանքի մասին, որ գործադրվում է: Բավարար է ջանքը, և բովանդակային առումով ամբողջական, թե ոչ, այստեղ իհարկե այլ հարց է: Մի բան սակայն աներկբա է, որ ինչպես Արցախի հարցում Ադրբեջանին, այնպե էլ այս հարցում Ռուսաստանին որևէ զիջման գնալը Հայաստանի համար կքանդի դիմադրունակության ամբողջ համակարգը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում