Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը ցանցի օգտատերերին զվարճացրել է անսովոր զարմանալի տեսանյութով: Հոլովակը հայտնվել է աստղի Instagram-ի էջում:
Կադրերում դերասանուհին զվարճալի պարում է և ծամածռություններ անում սոուլի աստղ Ջեյմս Բրաունի Get Up Offa That Thing թրեքի ներքո:
Այս կերպ Սթոունը հարգանքի տուրք է մատուցել «հանգուցյալ մեծն միստր Ջեյմս Բրաունին», որը մայիսի 3-ին կդառնար 87 տարեկան:
Օգտատերերը նշել են, որ դերասանուհին անկեղծորեն զվարճացրել է իրենց: Տեսանյութը հավաքել է ավելի քան 184 հազար դիտում: