Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Հայաստանը դիմել է ԵՏՄ-ին. Տիգրան Սարգսյանը կօգնի՞

Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը մայիսի 4-ին խորհրդարանում ասել է, որ Հայաստանը հակաճգնաժամային դրամաշնորհի համար դիմել է Եվրասիական զարգացման բանկին: Ի դեպ, այդ բանկի խորհրդի նախագահի տեղակալը՝ նորանշանակ տեղակալը, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է, որը այդ կարգավիճակում հայտնվեց ԵՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ժամկետը ավարտելուց հետո: Կխաղա՞ Տիգրան Սարգսյանի այդ կարգավիճակը որևէ դեր Հայաստանի դիմումի հարցում: Ի դեպ, այդ իմաստով արժե թերևս նկատել հետաքրքիր մի հանգամանք, որ շաբաթներ առաջ Հայաստանում փաստացի վերաբացվեց այն հայտնի, աղմկոտ օֆշորի գործը, որում 2014 թվականին շոշափվում էր հենց վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը: Սարգսյանն իհարկե հերքում էր իր հասցեին որևէ մեղադրանք՝ ասելով, թե իր անունը պատահական է հայտնվել այդ սկանդալում, և ինքն ընդամենը փորձել է իր անունով աջակցել բիզնես ծրագրին: Այդ բիզնես ծրագիրը, համենայնդեպս ըստ պաշտոնական մեղադրանքի, հետագայում վերածվել է խարդախության:

Մոտ երկու շաբաթ առաջ այդ առնչությամբ գործով մեղադրանք է առաջադրվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Ի դեպ, Տիգրան Սարգսյանը եղել է Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի նախագահ: Հայաստանում բացված գործը կհասնի՞ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալին, թե՞ այս անգամ ամեն ինչ կանցնի առանց վարչապետի անվան: Հնարավոր է, ի դեպ, որ Տիգրան Սարգսյանի անունն իսկապես «պատահական» էր այդ գործում, սակայն 2014 թվականին այն դարձավ առանցքային ոչ միայն նրա կարգավիճակի բերումով, այլ որովհետև նաև, այսպես ասած, ոչիշխանական բևեռը՝ իշխող համակարգի մի թևը, սկսել էր ուժգին արշավ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցում, ինչն էլ փաստորեն ստացվեց մի քանի ամիս անց, իհարկե, ոչ անմիջական օֆշորային սկանդալի հետևանքով, բայց, թերևս, նաև ոչ առանց դրա ազդեցության:

Վերադառնանք Հայաստանի հայտին: Երևանի համար ֆինանսական աջակցությունը, անկասկած, հույժ կարևոր է:

Փող պետք է այսօր բոլորին, բայց առավել ևս Հայաստանին, որը չունի նավթագազային ռեսուրսներ, չունի տնտեսական գիգանտներ և ունի ռազմական ահռելի ծախսեր պահանջող բյուջետային կարիքներ: Այդ պայմաններում ցանկացած ֆինանսական օգնություն էական նշանակություն ունի Հայաստանի համար, առավել ևս ոչ վարկային օգնություն:

Պարզ չէ, թե ինչքան փող է ակնկալում Հայաստանը դրամաշնորհի տեսքով: Փոխնախարարն այլ մանրամասներ չի ներկայացրել, սակայն նշել է նաև, որ նպատակը լինելու է երեք ուղղությամբ հիվանդանոցների վերազինումը: Այստեղ, իհարկե, բացի Տիգրան Սարգսյանի հանգամանքից, որն, անկասկած, վճռորոշ դիտարկելը կլինի սխալ, քանի որ նա բանկում ընդամենը պաշտոնյաներից մեկն է, կա մեկ այլ՝ ավելի լայն ու էական հանգամանք: Կորոնավիրուսային ճգնաժամի մեկնարկից ի վեր ո՞րն է այն էֆեկտը, որ Հայաստանը ստանում կամ ակնկալում է ԵՏՄ-ից: Ի վերջո, ինչի՞ համար է այդ կառույցը, եթե ոչ արտառոց իրավիճակներում իր հավաքականության ուժով անդամներին լրացուցիչ կենսունակ գործիքներ և հնարավորություններ տալը: Մինչդեռ առայժմ, առնվազն Հայաստանի համար ԵՏՄ-ն, թերևս, աչքի է ընկնում անկենսունակությամբ: Համենայնդեպս, իբրև վերպետական միություն, այն դեռևս որևէ կերպ չի դրսևորվել, իսկ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած ԵՏՄ տեսավեհաժողովից հետո պարզ չէ, թե ինչ արդյունք է արձանագրել այն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում