Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Նոր բևեռ, բարդ մարտահրավեր. պայքարը թեժանում է

Հայաստանի մի քանի քաղաքական ուժի ներկայացուցիչ և հասարակական-քաղաքական գործիչ հայտարարել են ազգային-ժողովրդավարական բևեռի ձևավորման մասին, որն, ըստ էության, շարունակությունն է «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի օրերս արած կոչի: Կոչը, ինչպես հայտնի է, պարունակում էր նաև վարչապետ Փաշինյանին ուղղված սկանդալային մեղադրանք, թե կա տեղեկություն, որ նա իշխանությունը հանձնելու է նախկիններին և կրեմլյան շրջանակներին: Դա կանխելու և ապագաղութային ազգային պետություն ստեղծելու համար էլ Սեֆիլյանը կոչ էր արել միավորվել: Գործնականում առայժմ միավորվել են ուժեր, որոնք դեռևս նախահեղափոխական շրջանից կազմում էին որոշակի ընդհանուր շրջանակ: Հնարավոր է ասել, որ այդ շրջանակի առանցքում «Սասնա ծռերն» են: Որքան կընդլայնվի շրջանակը, պարզ չէ, թեև դատելով բարձրաձայնվող խնդիրներից և մատնանշվող վեկտորներից, հնարավոր է եզրակացնել, որ շրջանակն ավելին չի լինի, քան մինչև հեղափոխությունն էր: Իսկ մինչև հեղափոխությունը այն համենայնդեպս այնքան չէր, որ, օրինակ, կտրուկ փոփոխությունների բերեր անգամ ՊՊԾ գնդի զինված գրավման օրերին, երբ գունդ մտած խումբը կոչ էր անում անցնել արմատական գործողության և միանալ իրենց, սակայն, այսպես ասած, կրիտիկական զանգված և առավել ևս գործողություն այդպես էլ չծավալվեց:

Ներկայումս քաղաքական հոսանքի համար ծավալման միջավայրն ավելի բարդ է, հաշվի առնելով, որ իշխանությունը, որին ընդդիմադիր գործունեություն պետք է ծավալի ազգային-ժողովրդավարական ուժերի հայտարարվող բևեռը՝ համենայնդեպս դատելով թիրախավորումներից, չունի լեգիտիմության խնդիր, ինչպես նախկին իշխանության պարագայում: Մյուս կողմից, ինչպես առիթ ենք ունեցել խոսել մի շարք անգամներ, հայաստանյան ներքաղաքական կյանքում ներկայումս պայքարը միայն առերևույթ կարող է լինել իշխանության համար կամ իշխանության դեմ, որովհետև խորքային իմաստով ընթանում է մրցակցություն կամ պայքար քաղաքական ներկապնակի որևէ կայուն գույն դառնալու համար: Բնականաբար, առավել ցանկալի նպատակը երկրորդ դիրքը վերցնելն է, թեև անգամ երրորդի հանգամանքը բավականին բարդ է: Դատելով հայաստանյան ներքաղաքական կյանքի այսպես ասած որոշակի միտումներից կամ տրենդներից՝ թե՛ նախահեղափոխական, թե՛ հետհեղափոխական, հնարավոր է ասել, որ խորհրդարանի ընտրության ներկայիս կարգի պայմաններում, երբ կա անցողիկ շեմ, Հայաստանի խորհրդարան անցնող ուժերի շրջանակը առավելագույնը կարող է լինել թերևս 5-ը: Դա, իհարկե, չի կարող լինել բացարձակ պնդում, սակայն, որպես կանոն, մենք ունեցել ենք հենց այդպիսի թվաբանություն:

Բնականաբար, երաշխավորվածը առաջին եռյակն է, և ներկայումս կարող ենք ասել, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում պայքարը հենց այդ եռյակում լինելու համար է, այսինքն՝ հանրային համակրանքի ու վստահության տեսանկյունից առաջին երեք դիրքերից որևէ մեկը դուրս գալը: Ու քանի որ առաջիկա խորհրդարանական ընտրությանը որևէ արտառոց բան չլինելու դեպքում առաջին տեղը թերևս կապահովի ներկայիս կառավարող մեծամասնությունը, իհարկե, զգալիորեն ավելի ցածր տոկոսով, քան 70-ը, ապա հնարավոր է ասել, որ բուն պայքարն այս փուլում երկրորդ և երրորդ դիրքի համար է: Կհաջողվի՞ Ժիրայր Սեֆիլյանին և «ընկերներին» դուրս գալ այդ դիրք:

Դա բավականին բարդ խնդիր է, որովհետև թեժ է մրցակցությունը: Առավել ևս, որ, իբրև կանոն, դաշինքային միավորումները ունենում են նաև ներքին կոնսենսուսի խնդիր և այդ իմաստով լինում են առավել խոցելի, որքան էլ կազմված են լինում գաղափարակից ուժերով: Միևնույն ժամանակ, ազգային-ժողովրդավարական ուժերի բևեռը կարող է ուշագրավ ազդեցություն ունենալ ներքին դասավորության վրա այն իմաստով, որ այդ գաղափարական ուղղությամբ իր բավականին կտրուկ մոտեցումներով և արմատական շեշտադրումներով կբարդացնի այդ դիրքում տեղավորվելու ջանքերը, որ գործադրում են նախկին իշխող համակարգը ներկայացնող որոշակի խմբեր և ուժեր:

Հեղափոխությունից հետո նրանք ակնհայտորեն փորձում են քաղաքական առանցքային խաղաքարտ դարձնել հենց «ազգային ուժի» հանգամանքը: Նոր բևեռն այդ իմաստով նրանց համար կլինի բարդ մարտահրավեր:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում