Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Տպավորություն է՝ մեր երկիրը դրել են ինքնաոչնչացման ռեժիմի վրա. Սուրեն Աբրահամյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ներքին գործերի նախկին նախարար, նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը:

– Վստահ եմ՝ հետևում եք հայաստանյան իրադարձություններին, տարանջատե՞լ եք՝ ըստ կարևորության, մեր թիվ մեկ մտահոգությունն առողջությանը հետևե՞լն է, թե՞ աշխուժացող քաղաքական կյանքը:

– Երևի թե երկուսը միասին, երկուսն էլ շատ կարևոր են… Պետք է բարձրացնել մարդկանց պատասխանատվությունը: Իշխանությունների պատասխանատվության փուլն անցել ենք…, բայց քաղաքացու պատասխանատվության խնդիրը կա:

– Վերջին իրադարձությունների ֆոնին շատ էր քննարկվում ոստիկանության վարքագիծը. իրադարձություններո՞վ դատենք և եզրահանգումներ անենք: Ի դեպ, Գեղարքունիքի մարզի ոստիկանապետին ազատել են պաշտոնից:

– Դե առաջին ծիծեռնակը կա, կարծում եմ՝ ճիշտ եզրահանգում է: Հետևել եմ տեղեկատվությանը, լսել եմ և՛ պրոֆեսիոնալների, և՛ ոչ պրոֆեսիոնալների, նաև չարությամբ լցված կարծիքներ, ռեալ գնահատական չէր հնչում, թիրախավորվել էր ոստիկանապետը, քննարկվում էր, թե որտեղ պետք է լիներ նա: Ինձ համար պարզ դարձավ, որ բավականին շատ անելիքներ ունենք: Նախ՝ ոչ մի իշխանություն նման միջադեպերից ապահովագրված չէ: Խնդիրը իշխանությունների բոլոր օղակների մասնակցությունն է և որոշումներ կայացնելու կարողությունը, ցավոք, պետական օղակների կողմից օբյեկտիվ ինֆորմացիա հաղորդելը հապաղեց, տարբեր լրատվամիջոցներ առիթից օգտվեցին. ոչ մեկի գնահատականների մեջ սրտացավություն չզգացի: Սոսկալի բան էր՝ 2 զոհ, 4 վիրավոր: Ոստիկանությանն անխնա թիրախավորեցին: Դրանից հետո 15 հոգու կալանավորել են, ես ցավ եմ ապրում… Նման բան չէր լինի նորմալ պետական կառույցների աշխատանքների և մի քիչ աչալուրջ լինելու դեպքում… Ինչպե՞ս կարող էին ծեծկռտուքի ժամանակ ՆԳ մարզային վարչությունը, բաժնի պետը, ԱԱԾ համապատասխան բաժինը ինֆորմացիա չունենալ, ուրեմն նրանք իրենց տեղում չեն:

– Ասում են՝ միջադեպը միջանձնային հողի վրա է ծագել:

– Դա առաջին փուլն է… Լուրջ վերլուծություն պետք է անել: Պետք է Նորատուսի համայնքապետի անվստահության հարցը լուծել: Հնարավոր չէր, որ այդքան մարդ հավաքվեր, և համայնքապետը չիմանար: Մեր համայնքներում երբեմն քարանձավային հայրենասիրություն է, ինչը դատապարտելի է: Ոստիկանական գործողությունների կտրուկ ու հատու լինելու պարագայում միջադեպը կկանխվեր. այդ համակարգն աշխատե՞լ է, թե՞ չի աշխատել… Նախ պետք է փորձեին համոզել, հետո պարտադրել և կանխել: Մարզպետը պետք է դուրս գար ամբոխի դիմաց, ուրիշ ո՞վ կարող էր գնալ նորատուսցիների առաջ կանգնել և ասել՝ էս ի՞նչ եք անում: Այդ հարցի շուրջ մտածելով՝ կանգ առա նաև Նիկոլ Փաշինյանի վրա, փաստորեն այս երկրի պետական կառավարման համակարգում մեկը չկա՞, որ կարողանա նման խնդիր լուծել… Ի դեպ, նորատուսցի մի երիտասարդ՝ դրսում սովորող, այս հարցերի վերաբերյալ ինձ ասաց, որ միջին վիճակագրական նորատուսցին ավելի լավ է զինված, քան Հայաստանի ոստիկանությունը: Սա պատիվ չբերող գնահատական է: Եթե դրսում սովորող երիտասարդը այդ մասին գիտի, տեղական իշխանությունները չգիտե՞ն…

– Ոստիկանությունում արմատական փոփոխությունների կարիք կա՞, ոստիկանությունն ունի՞ այն արատները, ինչ մասին այս օրերին նշում են:

– Այսպիսի գործողություններից ոչ մի իշխանություն ապահովագրված չէ, բայց այս դեպքին նախորդեցին ոստիկանության մի քանի անհասկանալի գործողություններ, տանել-բերել, բաց թողնել, դա պատիվ չի բերում պրոֆեսիոնալներին… Հասարակության մեջ ձևավորվելու է իրավական նիհիլիզմ: Իսկ ընդդիմադիր կոչվածները, որ սկսեցին քլնգել ոստիկանությանը, շատ լավ գիտեն, որ իրավական նիհիլիզմը, որը հեշտ է հասարակությանը սերմանելը, բերելու է իշխանական նիհիլիզմի, որովհետև ոստիկանության հետևում երևում են տվյալ օրվա իշխանության ականջները:

– Կարծեք թե սկզբունքային որոշում կա՝ գնում ենք ներքին գործերի նախարարության համակարգին. խնդիրը դրանով կլուծվի՞:

– Ներքին գործերի նախարարություն ստեղծելով՝ որոշակի ուժերի կոնսոլիդացիա է տեղի ունենալու, ուժեր, որոնք պայքարելու են հանցագործության դեմ, բայց ի՞նչ ձևաչափով, ե՞րբ… Ով գալիս է, արմատական բարեփոխումներից է խոսում: Համակարգն ու պրոֆեսիոնալ դաստիարակությունը 50-50 են, ամենասիրուն ու ամենակտրուկ համակարգի դեպքում անգամ ոչ պրոֆեսիոնալներն անճար են ու անզոր, նրանք համակարգը կվարկաբեկեն: Դրա համար պետք է իրավիճակի ճիշտ գնահատականը տրվի: Ոստիկանության գործողությունների, ոստիկանության կարգավիճակի հետ կապված երկու խանգարող հանգամանք կա՝ երկրում տիրող մթնոլորտը և անորոշությունը: Մեր ոստիկանության, ներքին գործերի համակարգերը բավականին պատրաստված են եղել… Զարմանում եմ, որ մի վայ մասնագետ գնահատական է տալիս, բայց երբ որ պրոֆեսիոնալներն են ընկրկում, ես մնում եմ ապշած: Ցավոք, այսօր առանցքային է դարձել սուտն ու անամոթությունը, ոչ մեկը հաշիվ չի տաիս իր գնահատականների համար, դիմացինին պախարակելու ու փչացնելու համար, և բոլորի խոսքի առանցքում վարչապետի կերպարն է:

– Գործող կառավարությունը նախկիններին այդ «զենքից» օգտվելու իրավունքը տվել է, նրանք էլ օգտվում են:

– Մենք էլ ենք եղել արմատական ընդդիմություն, քննադատել ենք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բայց երբեք նրանց մարդկային արժանապատվությանը չենք կպել, այդպես չի կարելի… Հիմա որոշ ելույթներ, որոշ գնահատկաններ լսում եմ՝ մի կերպ դիմանալով: Օրինակ՝ տարբեր կոչումներով հինգ տղամարդ մի կնոջ հարց են քննարկում, ապշելու բան է, բա ո՞ւր մնաց նրանց տղամարդկային արժանապատվությունը: Մեկ-մեկ ինձ թվում է, որ այս մթնոլորտը, որ տիրում է, մի համակարգ է, որով մեր երկիրը դրել են ինքնաոչնչացման ռեժիմի վրա: Դաժան իրողություն է: Խոսքս վերաբերում է ֆեյսբուքյան Հայաստանին…

– Ոստիկանությունը պետք է ավելի՞ կոշտ լինի՝ դառնա մահակի ոստիկանությո՞ւն:

– Ոստիկանությունը նույնիսկ ուժ կիրառելիս պետք է երկու կարևոր բան հաշվի առնի՝ նախ՝ չպետք է մարդու արժանապատվությանը վնաս հասցնի, երկրորդ՝ գործողությունները պետք է լինեն հատու ու արագ և ոչ թե շոուի նման:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում