Monday, 29 05 2023
Տարադրամի փոխարժեք – Մայիս 29, 2023
Ինչպիսին է պաշտոնական Երևանի դիրքորոշումը․ Ռուբեն Վարդանյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Կալանավորվել է Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն
Ուղիղ․ ԱԺ-ում քննարկվում է 2022թ․-ի բյուջեի կատարողականը
Դավիթ Տոնոյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին
Փաշինյանը բարդ իրավիճակում է, բայց Մոսկվայում իրեն շատ ճիշտ պահեց. Նորատ Տեր-Գրիգորյանց
09:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Թուրքիան կներկայանա բոլորովին այլ երկիր՝ ավելի ուժեղ և հեղինակավոր»․ Էրդողանն ուղերձ է հղել
Ինչ գնով է հաղթել Էրդողանը
ՀՀ տնտեսության համար ռիսկեր կան, աշխատանքներ պետք է տարվեն արևմտյան գործընկերների հետ
Ռուբեն Վարդանյանը քաղաքական հայտ է ներկայացրել և բորբոքում է կրքեր
Հրդեհ Արմավիր քաղաքում. այրվել է երկու վագոն-տնակ
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
«Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցում մասնակի փլուզում է եղել
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Գտնվում են տականքներ ու սրիկաներ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից․ պետնախարար
Ինքս ինձ հաղթեցի․ նախարար
Ալիևի լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ. Նորիկյան
Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը. ՄԻՊ
Այս մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, ապրելու, առաջ շարժվելու մեր կամքը. վարչապետ
Քաղաքական իրադրության փոփոխությունը Հայաստանում. համախմբումը լուծում չէ
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին
Պուտինը շնորհավորել է Էրդողանին
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
Էրդողանի վերընտրությամբ Թուրքիան չի կարող հաղթահարել այս ճգնաժամը
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Արտակարգ իրավիճակը չի բացառվում, մտահոգիչ է վաղվա Թուրքիայի արտաքին քաղաքականության հեռանկարը
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Դժվար Թուրքիա ենք տեսնելու, բարդ օրեր են սպասվում
22:30
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացված է

Լռեցնել Բաքվին և կանխել Մոսկվայի միջնորդական «սեպարատիզմը». Երևանի խնդիրը

Հայաստանն ակտիվ կապ է պահպանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Երևանում այսօր հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խորհրդարանում քննարկման ժամանակ:

Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը հատկանշական իմաստ է ստանում օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարության ֆոնին, որը ադրբեջանական բանակի հրամկազմի հետ հանդիպմանն ասել էր, թե ռազմական գործողությունների հավանականությունը կտրուկ մեծանում է, և պետք է լինել պատրաստ: Իհարկե, ադրբեջանցի նախարարը, այսպես ասած, «հղում» է արել հայկական կողմի «սադրանքներին»՝ նշելով, թե դրանք են հուշում ռազմագործողությունների հավանականության մեծացումը, սակայն կասկածից վեր է ադրբեջանական քարոզչության այդ ավանդական հնարքը՝ հրադադարի խախտման սեփական նախաձեռնությունները թողնել հայկական կողմի վրա: Այդ իմաստով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը գործնականում ինքնին սադրանք է, որն անկասկած պահանջում է քաղաքական արձագանք թե՛ Երևանից, թե՛ համանախագահ երկրներից:

Ընդ որում, այստեղ ուշադրության է արժանի և այն, որ այդ սադրանքը հնչում է երկու հանգամանքի ֆոնին՝ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտնի աղմկոտ հայտարարության և այդ հայտարարությունից հետո նաև Հայաստանի ներքին կյանքում նախկին իշխանության և նոր կառավարության միջև լարվածության աճի: Ադրբեջանը մտածում է օգտվե՞լ իրավիճակից, թե՞, այսպես ասած, հող է շոշափում հնարավոր ռազմական սադրանքների համար՝ փորձելով, իհարկե, ոչ թե «պատերազմի բախտը», այլ ռազմական սադրանքի միջոցով քաղաքական առավելության հասնելու, այլ կերպ ասած՝ ռազմական շանտաժի քաղաքականության հնարքին վերստին վերադառնալու արդյունավետությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ սերտ և ակտիվ կապն այս պարագայում իհարկե կարևոր է, հատկապես ամերիկյան և ֆրանսիական կողմի հետ՝ Ռուսաստանի հնարավոր «սեպարատ» երկակի խաղ թույլ չտալու համար, ինչպիսին կարող էր դիտվել Լավրովի հայտարարությունը: Որովհետև մեծ հաշվով այդ հայտարարությունը Բաքվում չընդունվեց ոգևորությամբ, չնայած կարծես թե խոսում էր հենց ադրբեջանական կողմի ցանկության մասին:

Այդ հանգամանքը խոսում է այն մասին, որ երկակի խաղի միջոցով Մոսկվան կարող է և փորձել որոշակիորեն լարել իրավիճակը կողմերի միջև՝ այդպիսով իր «հանդարտեցնող» դերը նրանց պարտադրելու համար, որովհետև կասկածից վեր է և այն, որ չնայած ռազմատենչությանը՝ Ադրբեջանում հազիվ թե խելագարներ են՝ «պատերազմի բախտ» փորձելու համար, այն էլ՝ ներկայիս համաշխարհային իրավիճակում, այն էլ՝ ներկայիս Հայաստանի և Արցախի հետ: Դա կնշանակի ոչ թե «բախտ փորձել», այլ ունենալ այդպիսի սխալ թույլ տալու «դժբախտություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում