Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ABC News հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով լարված իրավիճակը Կորեական թերակղզում, հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է գիտակցի Հյուսիսային Կորեայից եկող վտանգը: ԱՄՆ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը ուս-ուսի է Հարավային Կորեայի հետ և պետք է աշխատի միջազգային հանրության հետ, որ միասին դատապարտեն ԿԺԴՀ-ի վրդովեցուցիչ հարձակումը, ինչպես հայտնում է Rbc.ru-ն:
Օբաման նաև հաստատել է Հարավային Կորեայի առջև Միացյալ Նահանգների ունեցած դաշնակցային պարտավորությունները, սակայն խուսափել է խոսել Ամերիկայի կողմից ուժի կիրառման հավանականության մասին: