Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հայնրիխ Մխիթարյանն ամենայն հավանականությամբ պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ։ Այս մասին գրում է Mirror-ը, նշելով, որ «Արսենալը» համաձայնվել է ավելի քիչ գումարով վաճառել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը:
Մասնավորապես, նախապես հայտարարված 20 միլիոն ֆունտի փոխարեն,լոնդոնյան ակումբը 10 միլիոն ֆունտով «Ռոմային» կտրամդրի հայ ֆուտբոլիստին:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ռոման» Մխիթարյանի տրանսֆերի համար պատրաստ է «Արսենալին» տրամադրել թուրք հարձակվող Յունդերին 10 միլիոն եվրո հավելավճարով։