Թուրքիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է ստացել 1670 մարդ։ Այս մասին իր Twitter-ում գրել է առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Համավարակի ողջ ընթացքում վարակվածության դեպքերի թիվը հասեկ է 126 հազարի։
Բացի այդ, մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի զոհ է դարձել 61 հիվանդ։ Մահերի ընդհանուր թիվը հասել է 3397-ի։ Համավարակի ընթացքում Թուրքիայում վուժվել է 63151 մարդ։