«Մթնշաղ» վեպերի շարքի հեղինակ Ստեֆանի Մայերն ակնարկել է վամպիրների պատմությունը շարունակելու մասին: Գրողի պաշտոնական կայքում հետհաշվարկով ժամանակաչափ է հայտնվել:
Ժամանակի հաշվարկը կավարտվի մայիսի 4-ին (Երևանի ժամանակով 15:30-ին): Ընդ որում, ոչ մի կերպ չի բացատրվում, թե ինչ է դա նշանակում:
Որոշ երկրպագուներ ցանցում հայտարարել են, որ ժամանակաչափը կապված է վամպիրների մասին հայտնի սագայի նոր գրքի ներկայացման հետ:
Դեռ 2008-ին Մայերը փորձել էր թողարկել շարունակությունը: Դա «Կեսգիշերային արև» գիրքն էր, որտեղ հիմնական սյուժեն պատմվում էր սագայի գլխավոր հերոսներից մեկի՝ Էդվարդ Քալենի անունից: Սակայն վեպի մի մասը հայտնվեց համացանցում, և գրողը որոշեց չհրապարակել այն: