Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Պայքարը թեժանում է. ինչն է լինելու վարչապետի ռազմավարությունը

Առաջիկայում պատրաստվում եմ ներկայացնել ազգային համախմբման, ազգային գաղափարախոսության ռազմավարության նախագիծ՝ դնելով այն համահայկական քննարկման. ապրիլի 24-ին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայության համար ողբերգական տարելիցի, միաժամանակ այլևս երբեք այդօրինակ ողբերգություն չունենալու համար անհրաժեշտ որակի պետություն ունենալու խնդրի մասին: Ինչ է նշանակում ազգային համախմբում: Որքան քաղաքական ուժեր, գործիչներ, մտավորականներ են խոսել այդ մասին, որքան կենացներ են հնչել թե՛ պաշտոնական ելույթների, թե՛ նաև հենց քաղաքացիների խնջույքների ընթացքում, բայց միևնույն ժամանակ որքան չբացատրված, չստուգաբանված, չկազմավորված հասկացություն է ազգային համախմբում ասվածը: Ինչ ենք մենք պատկերացնում այդ արտահայտության ներքո:

Ակնառու է, որ այստեղ պատկերացումները խիստ տարբեր են, կամ ինչպես ասում են՝ այդ հարցում էլ ճաշակին ընկեր չկա: Եվ այստեղ, իհարկե, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը մի կողմից՝ անհրաժեշտ, կարևոր, մյուս կողմից՝ նաև բավականին համարձակ է՝ ներկայացնել, թե ինչ է ինքը պատկերացնում ազգային համախմբում, համազգային ներուժի համախմբում ասվածի տակ և ըստ այդմ՝ ինչպես է պատկերացնում դրան գնալու ճանապարհային քարտեզը: Սակայն մինչ վարչապետը կներկայացնի իր այդ ռազմավարությունը, ապրիլի 24-ից հետո Հայաստանում կտրուկ թեժացել է քաղաքական իշխանության և նախկին իշխող համակարգի կառավարման տարիներին ձևավորված բիզնես-կայսրությունների հարաբերությունը:

Մենք տեսնում ենք թեժ բանավեճ ու հակադրություն մի քանի ուղղությամբ և տեսնում ենք նաև իշխանության աննախադեպ կոշտ ու ուղիղ ձևակերպումներ սեփականության տնօրինման առնչությամբ: Ո՞րն էր կտրուկ բռնկման շարժառիթը, բուն մոտիվը, եղե՞լ է որևէ պայմանավորվածության խախտում և ո՞ր կողմից, թե՞ պարզապես եղել են ավելի ուժեղ քաղաքական ազդակներ դրսից, որոնք էլ սրել են ներքին իրավիճակը:

Նկատելի է, որ սրված իրադրությունը հաջորդել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարություններին, որոնք Հայաստանում ընկալվեցին քաղաքական իշխանության դեմ գրոհի կամա թե ակամա ազդանշան: Մյուս կողմից, սակայն, ինչպիսին էլ լիներ ազդանշանը, ինչպես ասում են՝ ծուխն առանց կրակ չի լինում, և ուրեմն կա խոշոր կապիտալի, բիզնես-կայսրությունների և քաղաքական ղեկավարության միջև խնդիրը, որ այն բռնկվում է որևէ արտաքին կամ այլ ներգործությունից, կամ ազդակից: Իսկ դա հարց է, որն առնչվում է Հայաստանում քաղաքականության հիմքին, նաև հետհեղափոխական քաղաքական ստատուս-քվոյին: Ընթանում է դրա ձևավորման բավականին կոշտ գործընթաց, և այստեղ էլ առաջանում է հետաքրքիր հարցը՝ համազգային համախմբման իրապես կարևորագույն նախաձեռնությունը լինելու է այդ գործընթացում կոնսենսուսային լուծումների, մրցակցության փոխադարձաբար ընդունելի խաղի կանոնների շուրջ համաձայնության առաջա՞րկ, թե՞ քաղաքական ղեկավարությունը, առաջ քաշելով կարևորագույն խնդիրը և ռազմավարական անհրաժեշտությունը, այդուհանդերձ դա ներառելու է ներքին պայքարի իր զինանոց:

Գործնականում, հաջողված և հանրային քննարկման արժանանալիք ռազմավարությունն այսպես թե այնպես համալրելու է կառավարության քաղաքական կապիտալը. դա աներկբա է: Ամբողջ հարցն այն է, թե ինչ նպատակադրումով է հանրությանը հրամցվելու ռազմավարությունը, որովհետև ակնառու է, որ այն ենթարկվելու է խորքային քննադատության թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում՝ հաշվի առնելով այն, որ այստեղ տարբեր սուբյեկտներ մի կողմից՝ ունենալով մեծ ներուժ, մյուս կողմից՝ ունեն ներկայիս իշխանությունից տարբերվող քաղաքական շահեր:

Ըստ այդմ՝ անկասկած է, որ այդ դաշտում էլ առնվազն լինելու է հարցը՝ վարչապետի ներկայացրած ռազմավարությունը դիտարկվելու է այդ շահերից վե՞ր պրիզմայով, թե՞ այդ շահերի արանքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում