Sunday, 24 10 2021
12:15
Կանադայի և ԱՄՆ-ի սահմանին բեռնատար նավ է այրվում
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել
11:45
Գերմանիայում արձագանքել են Թուրքիայում դեսպաններին «անցանկալի անձ» հայտարարելուն
11:30
ԱՄՆ-ը պարզաբանումներ է ակնկալում Թուրքիայից դեսպանին «անցանկալի անձ» հայտարարելու Էրդողանի խոսքերից հետո
Սյունիքի Կոռնիձոր գյուղի հարակից տարածքից ադրբեջանցիները հափշտակել են 107 ոչխար և 5 այծ
Կորոնավիրուսի 2354 նոր դեպք, 38 մահ
10:45
Իրանի հոգևոր առաջնորդը 3․4 հազար բանտարկյալի համաներում է շնորհել
Իրանը լուռ չի մնա, բայց բանը չի հասնի ռազմական ընդհարման կամ դիվանագիտական հարաբերությունների խզման
Եղանակը ցրտում է
Անշարժ գույքի շուկայում ևս գնաճ է. եկամտահարկի վերադարձի դրական և բացասական կողմերը
10:09
Ջեյ Լոն զարմացրել է անսպասելի կերպարով
Անանուն աղբյուրից լրատվամիջոցը կարող է օգտվել, բայց պետք է գիտակցի, որ պատասխանատվությունն ինքն է կրելու
09:45
Առողջ սննդի փորձագետները թվարկել են ամենաօգտակար հյութերը
09:30
Սննդաբանն անդրադարձել է հացի վտանգներին
09:15
Բրիթնի Սփիրսը Սուրբ Ծնունդը նշել է հոկտեմբերին
Նման ձևով սահմանազատումը մեզ ավելի խոցելի է դարձնելու և ռուսական «փրկչի» դերը միշտ զգալու ենք
00:00
Նիգերիայում ավելի քան 800 ձերբակալվածներ փախել են ուղղիչ կենտրոնից
23:45
Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստի գույնը քաղաքական ազդանշան է պարունակել
23:30
ԵՄ-ն կոչ է անում Սիրիային վերացնել մահապատիժը
Էրդողանը կարգադրել է արտաքսել 10 երկրների դեսպանների
23:00
ԱՄՆ իշխանությունները մտադիր են Քենեդիի սպանության վերաբերյալ նոր նյութեր բացահայտել
22:45
Պարտքը չվճարելու դեպքում «Գազպրոմը» կդադարեցնի Մոլդովայի գազամատակարարումը
Բնությանը վնաս հասցնողների գործունեությունը տեղում կկասեցվի․ նախարարություն
ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում ՌԴ-ի սահմանների մոտ․ Շոյգու
Հանուն Հանրապետության կուսակցությունը մասնակցելու է դեկտեմբերի 5-ի տեղական ընտրություններին
Էրդողանի հեռանալու դեպքում ընդդիմադիր բևեռից Հայաստանի համար լավ բան սպասել պետք չէ. Սաֆրաստյան
Բանտարկյալ Սաակաշվիլին երբեք արտոնյալ չի լինի, նա առնվազն վեց տարի կանցկացնի բանտում․ Ղարիբաշվիլի
Այս ամենի մեջ միակ ողջունելի բանն այն է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխանությունը չգնաց տոտալ կեղծիքների․ Վարդան Մալխասյան
21:30
Աֆղանստանի արևելքում զինված հարձակում է տեղի ունեցել
Կորուստների վրա այլևս կառուցել չենք կարող, դա դառնում է պաթոլոգիա մեր սերունդների համար. Սերժ Ավետիքյան

«Բոմբը կփաթաթեմ երկուսիս ու կտրաքացնեմ մեզ…». ամուսինը ոտքի հարվածով ջարդել է կնոջ ձեռքը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Տիգրան Ս.-ի գործի դատական քննությունը:

Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ:

33-ամյա Տիգրանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու և նույն տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:

Գործով տուժողը Տիգրանի նախկին կինն է:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունվարի 27-ին, ժամը 11-ի սահմաններում իրենց տանը ընտանեկան հարցերի՝ յոթամյա որդու ուղղությամբ հողաթափ շպրտելու և կնոջ կողմից դիտողության արժանանալու պատճառով, վիճաբանել է կնոջ հետ: Վիճաբանության ընթացքում, ըստ մեղադրանքի՝ Տիգրանը ոտքով հարվածել է կնոջ ձախ ձեռքին՝ պատճառելով առողջության միջին ծանրության վնաս՝ ճաճանչոսկրի փակ կոտրվածքի ձևով:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունվարի 28-ի կեսօրին Տիգրանը, տեղեկանալով, որ կինը նախորդ օրվա վիճաբանության պատճառով ցանկանում է երեխաների հետ հեռանալ տանից, դպրոցի բակում ծեծել է կնոջը՝ ձեռքերով հարվածներ է հասցրել կնոջ գլխին ու պատճառել է ֆիզիկական ցավ:

Դատարանում Տիգրան Ս.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ ամուսնացել է 2010 թվականին: 2011-ին ծնվել է ավագ որդին, իսկ 2014-ին՝ կրտսեր որդին:  Ապրել են իր հայրական տանը, եղել են հաշտ ու համերաշխ: 2017 թվականից իր ու կնոջ միջև վեճեր են սկսվել: Հիմնական պատճառներից մեկն այն էր, որ կինը ցանկանում էր երեխաների հետ մեկնել արտերկիր՝ մոր մոտ, իսկ ինքը դեմ էր դրան և արգելել էր կնոջը շփվել մոր ու քրոջ հետ:

Դրանից հետո կնոջ վարքագիծը փոխվել է, նա սկսել է հաճախ վիճաբանել իր հետ, կոպիտ է վարվել երեխաների հետ, ինքն այդ վարքագծի հետ չի հաշտվել:

Ըստ ամբաստանյալի՝ ինքը կնոջը երբեք չի ծեծել, չի հարվածել, քանի որ սիրել է նրան, ձգտել է պահպանել ընտանիքը:

Կնոջ ձեռքը վնասվել է խոհանոցում ընկնելու հետևանքով: Այդ օրը իրենց միջև վիճաբանություն չի եղել: Երբ կինն ընկել է, ինքն առաջարկել է գնալ հիվանդանոց, կինը չի ցանկացել: Իր մայրը նրա ձեռքին «յոխու» է դրել: Դրանից երկու օր հետո՝ 2019 թվականի հունվարի 27-ի կեսօրին, երբ ինքը վերադարձել է տուն, տեսել է, որ կինը զայրացած գոռում է իրենց ավագ որդու վրա, բռնել է երեխայի կոկորդից: Դա տեսնելով՝ ինքը զայրացել է, կնոջը բռնել ու հրել է մի կողմ, նրա ձեռքից վերցրել է երեխային: Հնարավոր է, որ զայրացած լինելով՝ մեկ անգամ ձեռքով հարվածած լինի կնոջը: Իր հայրը միջամտել, իրեն դուրս է հանել տանից: Իր ծնողները տանն էին, ինքը կնոջը ոտքով չի հարվածել: Հաջորդ օրը իր մայրն ասել է, որ կինը երեխաներին վերցրեց ու տանից հեռացավ: Ինքը դուրս է եկել, տեսել է կնոջը, որը երեխաների ձեռքերից բռնած՝ վազելով հեռանում էր: Ինքը վազել է նրանց հետևից, փողոցում կանգնեցրել է, վերցրել է կրտսեր որդուն ու վերադարձել է տուն: Քիչ անց վերադարձել է նաև կինը իրենց մեծ տղայի հետ: Դա տեղի է ունեցել փողոցում, ոչ թե դպրոցի բակում: Ինքը կնոջը չի հարվածել: Ինչ վերաբերում է կնոջ հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում իր տված բացատրությանը, թե 2019 թվականի հունվարի 27-ին տանը ձեռքերով ու ոտքերով հարվածել է կնոջը, ինչի հետևանքով նա մարմնական վնասվածք է ստացել, ապա դա ինքն արել է այն պատճառով, որ իրեն համոզել էին, թե մեղքն ընդունելու դեպքում գործը կկարճեն:

Տիգրան Ս.-ն պնդել է, որ մեղսագրված արարքները չի կատարել:

Տուժող կինը դատարանում հայտնել է, որ իրենց ընտանեկան վեճերը եղել են ամուսնու կողմից իրեն դավաճանելու պատճառով: Ամուսինը սկսել է իրեն ծեծել: 2019 թվականի հունվարի 27-ին տան հյուրասենյակում երեխաները խաղալու ժամանակ վիճել են: Տիգրանը վատ բառեր է ասել, զայրացել է երեխաների վրա ու հողաթափը նետել է նրանց ուղղությամբ: Հողաթափը դիպել է իրենց մեծ տղային: Ինքը նախատել է Տիգրանին: Սկսել են վիճել: Տիգրանը ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն, ծեծել է, ապա ոտքով հարվածել է իր ձախ ձեռքին, ձեռքը վնասվել է: Ինքն ընկել է հատակին: Տիգրանի ծնողների միջամտությամբ վեճը դադարել է: Իր վնասված ձեռքը ցավում էր, սկեսուրը «յախու» է դրել ու խոստացել է, որ հաջորդ օրը կտանեն հիվանդանոց:  Հաջորդ օրը իրեն հիվանդանոց չեն տարել: Առավոտյան ինքը տանից դուրս է եկել կրտսեր որդուն գրկած, ավագ որդու ձեռքից բռնած: Գնացել է դեպի ավտոճանապարհը, որ մեկնի Երևան՝ մորաքրոջ տուն, ու նրա հետ գնա հիվանդանոց: Սկեսուրը տեսել է իր դուրս գալը, տեղեկացրելէ  Տիգրանին: Նա հասել է իրեն, բռունցքով երեք անգամ հարվածել է իր գլխին, ինքն ընկել է, նա իր գրկից վերցրել է կրտսեր երեխային ու գնացել է տուն: Ինքը զանգել է ոստիկանություն, բանավոր հաղորդում է տվել: Մեքենայով մոտեցել է Տիգրանի բարեկամը, որը ոստիկանությունում էր աշխատում, նա իրեն ու որդուն նստեցրել է մեքենա ու վերադարձրել է տուն:

Ըստ տուժողի՝ մինչև 2019 թվականի մարտ ամիսը երեխաներն ապրել են իր հետ, իսկ մարտին Տիգրանը երեխաներին տարել է իր մոտից: Ինքը դիմել է կանանց աջակցության կենտրոն:

Նախկինում տուժողը հայտնել էր, թե երկրորդ դրվագով ամուսինը փողոցում մեկ անգամ է հարվածել իր գլխին: Դատարանում պատճառաբանել է, թե այդ մասին ցուցմունքներ տալիս վատ է զգացել, նախորդ օրերին ոչինչ չէր կերել, միայն թեյ էր խմել, դրա համար էլ թույլ էր ու լավ չէր հիշում կատարվածը:

Նախաքննական ցուցմունքում տուժողը հայտնել է, թե ամուսինը իրեն սպառնացել ու թույլ չի տվել դպրոցից երեխաներին վերցնել, նա սպառնացել է. «Բոմբը կփաթաթեմ երկուսիս ու կտրաքացնեմ մեզ»: Ըստ տուժողի՝ սկսած 2014  թվականից Տիգրանը սպառնալիքներ է տվել իր հասցեին, ասել է, թե կսպանի, կոկորդը կկտրի, սպառնացել է, թե իրեն հոգեկան հիվանդ կսարքեն ու երեխաներին ձեռքից կվերցնեն, ինքը բոլոր սպառնալիքներն  իրական է համարել, վախեցել է, դրանց մասին նույն պահին չի հայտնել ու նախորդ բացատրությունների մեջ չի նշել, քանի որ Տիգրանի բարեկամն աշխատում էր ոստիկանությունում, ինքը համոզված էր, որ միևնույնն է՝ ոչնչի չի հասնի: Միայն ձեռքը կոտրելու գործով է դիմել ոստիկանություն: Իր հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվել, բայց հետո ինքը դիմում է գրել, թե Տիգրանի դեմ բողոք չունի, քանի որ Տիգրանը խոստացել էր չխոչընդոտել իր կողմից երեխաների խնամքն իրականացնելուն: Բայց դրանից հետո, երբ ինքը դիմում է գրել, որ ամուսինը թույլ չի տալիս դպրոցից երեխաներին վերցնել, նա սկսել է սպառնալ իրեն…

Դատարանը հետազոտել է տուժողի կողմից գրված դիմումը, որով նա խնդրել է ընթացք չտալ ամուսնու վերաբերյալ տված հաղորդմանը, նշել է, թե Տիգրանի դեմ բողոք, պահանջ չունի,  մտադիր է  ամուսնալուծվել և ապրել առանձին:

2019 թվականի փետրվարի  7 -ին ՀՈԲ տեսուչի կողմից որոշում է կայացվել. նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել բողոքի բացակայության հիմքով:

Տուժողը այս որոշումը բնակության վայրի փոփոխության պատճառով ստացել է 2019 թվականի մարտի 1-ին, այդ որոշումը կանանց աջակցման կենտրոն է ներկայացրել  մարտի 18-ին:

Արագածոտնի մարզի դատախազը քննության է առել տուժողի ներկայացուցչի բողոքը և, նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ պարունակվում է տեղեկություն ընտանիքում բռնության արդյունքում տեղի ունեցած ծեծի վերաբերյալ, որի հետևանքով տուժող կնոջ առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս, բողոքը բավարարել ու 2019 թվականի մարտի 27-ի որոշմամբ վերացրել է տեսուչի որոշումը, հարուցել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  113 հոդվածի 1-ին մասով: Այնուհետև քրեական գործ է հարուցվել նաև երկրորդ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118  հոդվածով, ապա երկու գործերը 2019 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ միացվել են մեկ վարույթում:

Դատարանը եզրահանգել է, որ քրեական երկու գործերը միացվել ու քննվել են քրեադատավարական օրենքի էական խախտումներով՝ խախտվել են մարդու սահմանադրական իրավունքները, խախտումները ազդել են ստացված փաստական տվյալների հավաստիության վրա:

Դատարանը հաշվարկել է, որ տեսուչի կողմից կայացված որոշմումը՝ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու  վերաբերյալ, տուժող կինը ստացել է 2019 թվականի մարտի 1-ին: Նրա ներկայացուցիչը այդ որոշումը մարզի դատախազին բողոքարկել է մարտի 26-ին այն դեպքում, երբ տեսուչի կայացրած որոշման օրինականությունը որոշման կայացումից  հետո 7 օրվա ընթացքում արդեն ստուգված ու հաստատված է եղել հսկողություն իրականացնող դատախազի կողմից: Տեսուչի՝  2019 թվականի փետրվարի 7-ի որոշումը մարզի դատախազը վերացրել է մարտի 27-ին, այսինքն՝ տեսուչի որոշման կայացումից 1 ամիս 21 օր հետո:

Դատարանը անդրադարձել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21 հոդվածին՝ ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար: Նույն հոդվածի 4-րդ մասով՝ դատախազը քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն՝ գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո վեց ամսվա ժամկետում:

Բացի այդ, դատարանն արձանագրել է, որ նախաքննական մարմինը ընդհանրապես ապացույց ձեռք չի բերել Տիգրան Ս.-ին մեղսագրված երկրորդ դրվագով տուժող կնոջը մի քանի հարված հասցնելու և ֆիզիկական ցավ պատճառելու վերաբերյալ, այդ դրվագով մեկից ավելի հարվածներ հասցնելու վերաբերյալ ապացույցները հակասական ու ոչ բավարար են այն դեպքում, երբ տուժողին մեկից ավելի հարվածներ հասցնելն ու ֆիզիկական ցավի առկայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի պարտադիր հատկանիշներ են:

Դատարանը որոշել է. «Տիգրան Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով առաջադրված մեղադրանքում արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ անձի նկատմամբ նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի չվերացված որոշման առկայության և արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Քրեական գործի վարույթը կարճել: Տիգրան Ս.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել»:

Այս դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել գործով մեղադրողը և տուժողը: Պահանջել են բեկանել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտը, Տիգրան Ս.-ին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքների համար ու դատապարտել կատարած արարքներին համապատասխան արդարացի պատժի: Տուժողը պահանջել է ամբաստանյալի նկատմամբ սահմանել ազատազրկման ձևով պատիժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում