Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

Սերժը ոչ թե շախմատի, այլ քաղաքական ինտրիգների, նենգ ու դաժան դավադրությունների վարպետ է

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ:

https://www.1in.am/assets/uploads/2020/05/Untitled-1-96.jpg

Պարոն Հովհաննիսյան, ակնհատ է, որ վերջին շրջանում խնդիրներ կան հայ-ռուսական հարաբերություններում: Դա է վկայում Լավրովի հայտարարությունները, Ցեղասպանության հետ կապված Մոսկվայի անտարբեր պահվածքը: Ինչո՞վ եք պայմանավորում այս ճգնաժամը երկկողմ հարաբերություններում:

-Ես միշտ սպասել եմ, որ ինձ այս հարցը կտան: Եվ ոչ թե կտան լրագրողները, այլ այն մեր պետական այրերը, ովքեր պատասխանատու են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի համար: Վերջապես՝ այսքան ուշացումով,   գոնե լրագրողական մակարդակով այս հարցը ինձ տալիս եք:  Կարող եմ ոգևորվել նրանով, որ տալիս եք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի և Շուշիի ազատագրման տոնի նախօրեին: Երևի հիշելով, որ մայիսի 9-ի Հաղթանակի տոնը, որը որպես տոնական և ոչ աշխատանքային օր մեր օրացույցից  90-ական թթ հանվել էր, վերականգնվեց  մեր՝ վետերանների միության նախագահ, Հայրենական մեծ պատերազմի ամենաթեժ օրերին, մարտի դաշտում Խորհրդային Միության Հերոսի կոչմանն արժանացած գեներալ Աշոտ Ղազարյանի և իմ ու իմ ղեկավարած Հայաստանի քաղաքագետների միության, համառ և հետևողական ջանքերի շնորհիվ:

Ես ինչո՞ւ հիշեցի այդ տարիները և մեր պայքարը Հաղթանակի տոնը օրացույց վերադարձնելու համար: Որովհետև այդ պայքարը մենք տանում էինք  ՛՛փողոցային՛՛ միջոցներով: Եվ այն ժամանակ ոչ ոք մեզ չէր մեղադրում, թե մենք ՛՛փողոցաիններ ենք՛՛ ու ցանկանում ենք քաղաքական հարցերը լուծել «փողոցի» միջոցով: Իմ առաջին ելույթը Ազգային Ժողովում ես ունեցել եմ 1993 թվականին՝ ոչ թե պատգամավորի, այլ ժողովրդական շարժման ներկայացուցիչի կարգավիճակում: Հաղթանակի օրը որպես պետականորեն նշվող տոնական օր օրացույց վերադարձնելու և ազգաբնակչության սոցիալական իրավունքների պաշտպանության համար ստեղծված Սոցիալական դաշինքի  լիազոր ներկայացուցիչի ոչ ֆորմալ մանդատով:  Իմ սերնդակիցները պետք է  հիշեն Ազգային Ժողովի այդ պատմական նիստը, երբ իմ հարցադրումներին պատասխանելու նպատակով  խորհրդարան էր հրավիրվել վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով այն ժամանակ պնդում էր, որ վետերանների մինիմալ սպառողական զամբյուղում պարտադիր չէ, որ ձու լինի, ինչպես նաև պարտադիր չէ, որ Հաղթանակի օրը լինի ոչ աշխատանքային, տոնական օր: Այդ բանավեճին հետևեցին մեր բողոքի ցույցերը, փողոցային պայքարը, որը 1995 թվականին բերեց արդյունքի: Եվ պատահական չէ, որ դա տեղի ունեցավ այն նույն ժամանակ, երբ Ռուսատանի Դաշնության խորհրդարանը՝ ՊետԴուման, միաձայն ճանաչեց և դատապարտեց Հայոց Ցեղասպանության ոճիրը, ինչպես նաև պատահական չէր, որ ճանաչման այդ բանաձևը հանձնարարվել էր մշակել և ներկայացնել հենց այն քաղաքագետին, ով նաև հայտնի էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի վերականգնման համար համառ պայքարով: Այդ իմ անցած ճանապարհի արդյունքն էր նաև այն, որ ՌԴ ՊետԴումայի կողմից միաձայն ընդունված այդ բանաձևը մյուս երկրների կողմից ընդունված նմանատիպ բանձևրից տարբերվում է իր պահանջատիրական բովանդակությամբ, ինչպես նաև հստակ հղում է պարունակում 1948 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված ցեղասպանության հանցագործության դատապարտման մասին հայտնի կոնվենցիային:

Այս պատմությունը ես հիշեցի, որպեսզի  հասկանալի դարձնեմ այն միտքը, որ միջպետական հարաբերություններում  մեր ազգային օրակարգն առաջ տանելու համար չափազանց կարևոր է օգտագործել ոչ կառավարական կազմակերպությունների և ազգային գործիչների ներուժը: Եթե ինձ բախտ է վիճակվել դեռ ուսանողական տարիներից  շփվել մարշալ Հովհաննես Բաղրամյանի և Մոսկվայում ապրող մեր մյուս ականավոր գործիչների հետ, շատ բան նրանցից սովորել, հետո աշխատել Ռուսատանում, զբաղվել այնտեղ Հայ Դատի հարցերով, ուրեմն ճիշտ կլինի, որպեսզի օրվա իշխանությունը երբեմն ինձ հետ խորհրդակցի հայ-ռուսական հարաբերությունների հարցերով՝ և ոչ թե մամուլի միջնորդությամբ, այլ անմիջականորեն: Այն ժամանակ նրանց կհաջողվի խուսափել շատ սխալներից: Բաց մամուլում այդ սխալների մասին այսօր խոսելը ճիշտ չեմ համարում:  Միայն կնշեմ, որ այդ սխալների պատճառով հայ-ռուսաստանյան հարաբերություններն ավելի ջերմ և մտերմիկ դարձնելու ուղղությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անկեղծ ջանքերը չեն տալիս անհրաժեշտ պտուղներ:

Ինչ վերաբերվում է այս տարի  ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության տարելիցի հիշատակման կապակցությամբ դրսևորված ՌԴ-ի և անձամբ նախագահ Պուտինի անտարբեր պահվածքին, ապա այն միայն մասնակիորեն կարելի է բացատրել կորոնավիրուսային մարտահրավերին դիմակաելու ծանրաբեռնվածությամբ: Իհարկե՝ դա որոշակի ժեստ էր, իհարկե դա նաև չի բխում ՌԴ կողմից Ցեղասպանության ճանաչման փաստից,  սակայն չեմ կարծում որ հայ-ռուսական հարաբերությունների հարցերը պետք է քննարկվեն և վերլուծվեն հարցազրույցներում կամ լայվերով: Մեզ համար հայ-ռուսական հարաբերություններն այնքան կարևոր են, որ այս գործում չի կարելի խնդիրները զազրախոսել:

Արդյոք անհրաժեշտ է ՌԴ-ում մեր դեսպանի փոփոխություն, թե խնդիրը նաև խորհրդարանական դիվանագիտության աշխատանքի բացակայությունն է:

-Դուք ինձ ստիպում եք բացել փակագծերը: Լավ ՝ որոշ փակագծեր կբացեմ: Ձեզ հայտնի Միհրան Պողոսյանը, որը մեղադրվում է խոշոր չափերի յուրացումների ու չարաշահումների համար,  Հայաստանի իրավապահ մարմիններից թաքնվել է Մոսկվայում: Ռուսաստանյան կողմը նրան չի արտահանձնում Հայաստանին: Հայտնի է, որ Վիքիլիքսի   պանամյան  օֆշորային ցոցակում որպես աստղաբաշխական գումարների տերեր նշված են և՛ Միհրան Պողոսյանը, և՛ ՌԴ-ում Հայաստանի Դեսպան Վարդան Թոգանյանը՝ կողք կողքի: Հիմա ռուսները իրավունք ունե՞ն  մտածելու, թե այդ ինչպե՜ս եղավ, որ Վիքիլիքսի նույն օֆշորային ցուցակի հերոսներից մեկին հայերը պահանջում են արտահնձնել, իսկ մյուսին պահում են ՌԴ Արտակարգ և Լիազոր Դեսպանի դերում:  ՌԴ իրավունք ունի՞  դիտել սա որպես, մեղմ ասած, անլուրջ վերաբերմունք հայ-ռուսաստանյան հարաբերություններին:

Հիմա դառնանք խորհրդարանական դիվանագիտությանը: Շատ լավ է, որ հայ-ռուսատանյան միջխորհրդարանական մշտական հանձնաժողովի մեր ԱԺ-ի կողմից համանախագահը ԱԺ փոխխոսնակն է՝ դա խորհրդարանական հիերարխիայում երկրորդ պաշտոնյան է: Բայց արի ու տես, որ ԱԺ-ում այդ պաշտոնյաին պատվում են սեռական բնույթի հայհոյանքներով, և դա անում է արևմտամետի համբավ ունեցող Էդմոն Մարուքյանը: Մինչ այդ վերջինիս խմբակցության անդամ աղչնակը ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ Ալեն Սիմոնյանին խորհրդարանական մեծամասնությունը լուրջ չի ընդունում: Վերջում էլ Հայ-ռուսական միջխորհրդարանական մշտական հանձնաժողովի հայկական հանանախագահը փողոցում ձեռնամարտի է բռնվում ինչ-որ մեկի հետ… Հիշում եք խեղճ արջի մասին Կռիլովի հայտնի առակը, երբ արջին մե՛կ անպետք ցողուններն են տալիս, մե՛կ էլ անպետք արմատիկներն են տալիս, և արջն մշտապես իրեն խաբված է զգում: Ոչ ոք չի կարող ասել, որ Ալենին են հեղինակազրկում: Ալենը տանն է Ալեն, իսկ ԱԺ-ում նա ինստիտուտ է, որի միջոցով պետք է  խորհրդարանական դիվանագիտությունը իրականացվի: Եթե որևե մեկը մտածում է, որ ռուսները  չեն մտահոգվում իրենց գործընկերների հեղինակության հարցով, ապա չարաչար սխալվում է: Ցանկացած երկրի համար վիրավորական է, երբ իր հետ աշխատում են հեղինակազրկված կամ սեփական երկրներում պախարակվող մարդկանց միջոցով:

ՀՀ Իշխանություններից դժգոհությունը կարո՞ղ է հանգեցնել նրան, որ Մոսկվան իր համար այլ գործընկերներ փնտրի այստեղ: Դա կարո՞ղ է լինել Կադիրովի ընկեր Վանեցյանը, թե՞ այնուամենայնիվ Քոչարյանը:

-Ինչու՞ մոռացաք Կարեն Կարապետյանին: Մոսկվան հենց նրան էր ցանկանում տեսնել վարչապետի պաշտոնում, ինչին խանգարեց Սերժ Սարգսյանը, քանզի համարում էր, որ Մոսկվայի աջակցությունը վայելելով՝ Կարեն Կարապետյանը կարող է երկար մնալ վարչապետի պաշտոնում և այդ դեպքում հերթը  չի հասնի իր փեսա Միքաել Մինասյանին: Բացի դրանից Կարեն Կարապետյանն օգտվում էր Ռոբերտ Քոչարյանի աջակցությունից,  ունի ղարաբաղյան արմատներ և կոգտվեր նաև ղարաբաղյան վերնախավի աջակցությունից, իսկ դա չափազանց կարևոր լծակ է Երևանում  իշխանությունը պահելու համար:

Սերժ Սարգսյանի հաշվարկով Նիկոլ Փաշինյանը, ով այդ խաղաքարտերը՝ Մոսկվայի ու Ստեփանակերտի աջակցությունը, չունի, ստիպված է լինելու շուտով իշխանությունը զիջել Միշիկին: Եթե Կարեն Կարապետյանի վարչապետության դեպքում Ռոբերտ Քոչարյանը նրան ամեն կերպ աջակցելու էր՝ խանգարելով Միշիկին իրականացնել աներոջ երազանքը, ապա Նիկոլ Փաշինյանի վարչապետության դեպքում Ռոբերտ Քոչարյանը՝ բանտում հայտնվելով, ստիպված է  իր բոլոր ռեսուրսները ծառաեցնել Նիկոլին հեռացնելու նպատակին՝ այդպիսով փաստորեն օգնելով Միշիկին: Այո, հենց Միշիկին, որովհետև Կադիրովն էլ է հեռու, Կարեն Կարապետյանն էլ է հեռու: Այնպես որ այն, ինչն այսօր կատարվում է, կատարվում է Սերժի սցենարով: Սերժը Կարեն Կարապետյանին վռնդեց Հայաստանից, Սերժն է Ռոբերտ Քոչարյանին պահում բանտում, որպեսզի վերջինիս կողմնակիցներին՝ նաև Վլադիմիր Պուտինին, տրամադրի Նիկոլ Փաշինյանի դեմ և ճանապարհ հարթի Միշիկի համար: Նիկոլ Փաշինյանն իշխանության հասնելուց հետո ի՞նչ շահ ուներ քյալա տալու Ռոբերտ Քոչարյանի հետ և դրանով թիրախավորվելու Պուտինի ու ղարաբաղցիների կողմից:  Դա ձեռնտու է Սերժին, քանզի դուռ է բացում փեսա Միշիկի համար: Սերժը ոչ թե շախմատի, այլ քաղաքական ինտրիգների, նենգ ու դաժան դավադրությունների վարպետ է, և հենց նա արժանացրեց Ռոբերտ Քոչարյանին Լիր արքայի դժբախտ ճակատագրին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում