Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Գտնվել է խումարի բնական միջոց

Որոշ բույսերի մզվածքներ կարող են թեթևացնել խումարը, ենթադրում են Մայնցի Յոհան Գուտենբերգի համալսարանի գերմանացի գիտնականները: Այդ մասին հայտնում է MedicalXpress-ը:

Նրանք փորձ են անցկացրել 18-ից 65 տարեկան 214 մարդու հետ, որոնք բաժանվել են երեք խմբի: Խմելուց 45 րոպե առաջ և անմիջապես հետո կամավորներին հատուկ լուծույթ տրվեց խմելու: Առաջին խմբի համար լուծույթը ներառում էր կոճապղպեղի արմատ, բարբադոսյան բալ, տատասկաթուզ, գինկգո երկբլթակ, ուռենու տերև, մագնեզիում, կալիում, նատրիումի բիկարբոնատ, ցինկ, ռիբոֆլավին, տիամին և ֆոլաթթու, ինչպես նաև ստեվիոլ գլիկոզիդներ և ինուլին:

Երկրորդ խմբի լուծույթում բացակայում էր բույսերի մզվածքը, իսկ երրորդ խմբինը պլացեբո էր:
Ուսումնասիրության մասնակիցները չորս ժամ ալկոհոլ խմեցին: Դրանից առաջ և դրանից հետո, ինչպես նաև 12 ժամ անց, նրանցից արյան և մեզի անալիզ են վերցվել, չափվել է արյան ճնշումը: Կամավորների ինքնազգացողության մասին տվյալներ են հավաքվել նաև հաջորդ օրը:

Փորձի արդյունքները ցույց տվեցին, որ խմբերում խումարի ախտանիշների ինտենսիվությունը տարբեր էր: Նրանք, ովքեր բույսերի մզվածքով, վիտամիններով և հանքանյութերով լուծույթ էին ստացել, ամենալավն էին զգում: Պլացեբո ընդունած մասնակիցների համեմատ, առաջին խմբի գլխացավը նվազեց 34% -ով, սրտխառնոցը`42% -ով, անտարբերության զգացումը՝ 27% -ով, անհանգստությունը՝ 41% -ով: Երկրորդ խմբում էական բարելավումներ չեն նկատվել:

Ըստ գիտնականների, պատճառը բույսերում առկա պոլիֆենոլներն ու ֆլավոնոիդներն են: Թե կոնկրետ որ մեխանիզմներն են այդ ազդեցությունն ունեցել մասնակիցների ինքնազգացողության վրա, դեռ պետք է պարզել:

Հետազոտողները նկատել են, որ միայն վիտամիններն ու հանքանյութերը չեն օգնել մարդկանց հաղթահարել խումարը: Սա կասկածի տակ է դնում այն համոզմունքը, որ խումարի պատճառը ջրազրկումն ու էլեկտրոլիտային հավասարակշռության խախտումն են: Բացի դրանից, ստացված տվյալները ցույց են տալիս, որ ալկոհոլը միշտ չէ, որ օրգանիզմում հեղուկի կորստի է հանգեցնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում