
Ղազախստանի 31-ամյա բնակչուհի Օլեսյա Սուսպիցինան որոշել է տոնել կարանտինի ավարտը Թուրքիայում անցկացված կորոնավիրուսի պատճառով։ Նա փորձել է Անթալիայում լուսանկարվել ջրվեժի բարձունքին, բայց սայթաքել է, ընկել և մահացել: Այդ մասին հայտնում է Mirror-ը:
Կինը աշխատել է Թուրքիայում որպես էքսկուրսավար։ Նշվում է, որ նա ընկել է մոտ 35 մետր բարձրությունից, կողքին եղել է նրա ընկերուհին:
Մահացածի դին ջրից դուրս են հանել տեղի փրկարարները: Ոստիկանությունը հաստատել է, որ դեպքը դժբախտ պատահար է: