Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Ընդդիմության ճգնաժամ. հորինե՞լ, թե՞ ոչ

Վերջին օրերի իրադարձոթյուններից ակնառու է դառնում ընդդիմության ճգնաժամը: Այն թվում է, թե կա, բայց գործնականում հավասարազոր է չլինելուն, որովհետև չի ստանձնում իր իսկ լինելու համար քաղաքական պատասխանատվություն: Եվ խոսքն այս դեպքում վերաբերում է բոլոր ուժերին՝ թե՛ նախկին համակարգը ներկայացնող, թե՛ դրանից դուրս գտնվող կամ համարվող: Յուրաքանչյուրն ունի պատասխանատվությունից հրաժարվելու, իր լինելու համար պատասխանատվությունն իշխանության վրա բարդելու իր մարտավարական պատճառը, բայց հանրային, քաղաքական խորքային զարգացումների տեսանկյունից, դա գործնականում քիչ հետաքրքրություն է ներկայացնում: Առանցքայինն այն է, որ ընդդիմություն լինելու համար ուժերը պատասխանատվությունը դնում են իշխանության վրա, այլ կերպ ասած՝ իշխանությանն են պատվիրակում ընդդիմություն ձևավորելու «լիազորությունը»։

Այն, որ ընդդիմությունը, առողջ, մրցունակ ընդդիմությունը անհրաժեշտ է առաջին հերթին իշխանությանը, կասկածից վեր է: Թեև այստեղ պետք է նկատել, որ ոչ բոլոր իշխանություններն են, որ կարող են գիտակցել դա: Թեև չգիտակցող իշխանությունները ինչ-որ պահի անխուսափելիորեն կանգնում են իրենց իսկ գիտակցական այդ խնդրի հետևանքի առաջ, ծանր հետևանքի առաջ: Ընդ որում, դա ամենևին լոկ իշխանափոխությամբ կամ հեղափոխությամբ չէ, որ կարող է ավարտվել: Օրինակ՝ Հայաստանում մրցունակ, առողջ ընդդիմության փոխարեն ոչիշխանական ինչ-որ բևեռի գոյությունը՝ որը նաև իշխանության քաղաքական անարդիականության հետևանք էր, Հայաստանի համար հետևանք ունեցավ Եվրաասոցացումից կտրվելու, ԵՏՄ բռնակցման և Ապրիլյան քառօրյայի տեսքով: Իսկ այդ ամենը, անկասկած, իր հարվածային ազդեցությունն ուներ նաև իշխանության համար, թեև տվյալ պահին չհանգեցրեց իշխանափոխության: Մյուս կողմից իշխանությունը չի կարող կամ, ավելի շուտ՝ չպետք է հորինի ընդդիմություն: Ավելին, ընդդիմությունը չպետք է հորինի նաև ընդդիմության չափանիշները: Իշխանությունից այդ իմաստով պետք է պահանջել մի բան, և աներկբա՝ երկրում օրինականություն, իրավականություն, իրավա և օրինահավասարություն: Իշխանությունից պետք է պահանջել իշխանության բարձր չափանիշ կամ չափորոշիչ, բարձր մշակույթ: Ընդդիմության չափանիշներն ու չափորոշիչները, ընդդիմության մշակույթը պետք է պահանջել ընդդիմության հավակնություն ունեցող ուժերից: Նրանցից պետք է պահանջել քաղաքական ճեղքում՝ սեփական կամքով ու կարողությամբ, որովհետև ջերմոցային ընդդիմությունը կարող է ունենալ հիանալի տեսք, բայց չդիմանալ «բաց պայմաններին», տվյալ դեպքում բաց աշխարհին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում