Thursday, 25 04 2024
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել

Ի՞նչը կարող է արտահերթի այլընտրանք լինել

Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ պահանջում է նախ՝ նախագահի, ապա՝ նոր խորհրդարանի արտահերթ ընտրություն: Բայց Կոնգրեսը չի հստակեցրել, թե արդյո՞ք դա անբեկանելի պայման է: Ի՞նչ կանի Կոնգրեսը, եթե իշխանությունն առաջարկի նախ՝ խորհրդարանի արտահերթ ընտրություն, իսկ հետո՝ նախագահի հերթական ընտրություն: Կհամաձայնի՞ արդյոք Կոնգրեսը այդ տարբերակին:

Թեև իհարկե դեռ շատ մեծ հարց է, թե արդյոք իշխանությունն ընդհանրապես որևէ արտահերթ ընտրություն կառաջարկի՞: Իշխանությունը դեռ չի հրապարակել օրակարգի իր տարբերակը, որով կուզի երկխոսել Կոնգրեսի հետ: Չի բացառվում, որ առաջարկելու դեպքում դրանում լինեն շատ ավելի հետաքրքիր տարբերակներ, քան արտահերթ ընտրությունը:

Այդուհանդերձ, պետք է խոստովանել, որ իշխանության ընտրությունն այդ առումով մեծ չէ, որքան էլ որ մեծ է պետության առջև ծառացած խնդիրների շրջանակը: Բանն այն է, որ խնդիրների շրջանակի մեծ լինելով հանդերձ, դրանց լուծումների առաջնային քայլերի շրջանակը չափազանց փոքր է:

Առաջինը, բնականաբար, արտահերթ ընտրությունն է: Եթե իշխանությունը չի գնում դրան, ապա թերևս մնում են կադրային լուրջ առաջարկներն ընդդիմությանը, կամ ընդդիմության պահանջով կադրային լուրջ վերադասավորումները: Առերևույթ թվում է, թե խոսքը կոալիցիայի մասին է, սակայն տվյալ պարագայում ավելի շատ կարող է ստացվել 1990-ականների սկզբի իրավիճակը, երբ պատերազմի և ներքաղաքական բավական բարդ ժամանակամիջոցում պաշտպանության նախարարի պաշտոնը վստահվեց ընդդիմությանը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակն արմատապես փոխել և այդ մեխանիզմը տվեց բավական լավ արդյունք՝ ապահովելով բեկում պատերազմի ընթացքում և թուլացնելով նաև ներքաղաքական լարումը: Իհարկե, իրադրությունն այն ժամանակի և ներկայի համեմատ ունի բազմաթիվ կարևոր նրբերանգային տարբերություններ, սակայն ընդհանուր, կոնցեպտուալ մոտեցումը կարծես թե կարող է լինել ունիվերսալ:

Այսինքն, իշխանությունը կարող է ճգնաժամային մի քանի ոլորտների կառավարման առաջարկ անել ընդդիմությանը, հանրային, հրապարակային մակարդակում ամրագրելով փոխադարձաբար սաբոտաժներից խուսափելու մասին պարտավորություններ և ժամանակացույց, ինչպես նաև փոխադարձ պարտավորություններ օժանդակության մասով: Ի վերջո, իրավիճակը ներկայումս խորքային իմաստով ավելի ծանր չէ, քանի 1990-ականների պատերազմի ժամանակ, հետևաբար կարող է գործել և այդ տարբերակը: Իշխանական ներկայացուցիչների վերջին ելույթներից պարզ է դառնում, որ իշխանությունը գուցե փորձի կոալիցիոն տարբերակ առաջ մղել ավելի լայն ֆորմատով՝ ոչ միայն կոալիցիա և Կոնգրես, այլ նաև Ժառանգություն և Դաշնակցություն, և գուցե նույնիսկ՝ այլ քաղաքական ուժեր: Բայց, դա իհարկե կլինի բոլորովին այլ սկզբունքներով և նպատակով կառուցված կոալիցիա: Իսկ այդպիսի կոալիցիան, ինչպես Հայաստանի բոլոր նախորդ կոալիցիաները լինելու են անհաջողության դատապարտված և ձախողված:

Իշխանություն-ՀԱԿ բանակցությունների արդյունքը հաջորդ փուլում պետք է լինի առաջիկայում հրապարակային պարտավորությունների ստանձնումը: Սահմանված ժամանակացույցչի չկատարելու դեպքում, օրինակ, անկախ, թե որ կողմի պարագայում է լինում թերացումը, նշանակվում են արտահերթ ընտրություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում