ԿԳՄՍՆ-ն հրապարակել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության սկզբունքները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Մանկավարժական համալսարանի ուսումնական հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանի, տնտեսագիտական համալսարանի ուսումնական հարցերով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանի և Երևանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղար Արմեն Սարգսյանի հետ: Դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը Գնահատման և թեստավորման կենտրոն են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, ժամը 18.00՝ միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցելով 1500դրամ: