Tuesday, 23 04 2024
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել

Հայաստանի զենքի խնդիրը. քրեա-քաղաքակրթական շոկ

Երևանի թաղամասերից մեկում՝ Սարի թաղում նախօրեին կրակոցներ են հնչել, վիրավորվել է երիտասարդ, որը մեղադրյալ է քրեական գործով և ազատության մեջ է եղել գրավով: Կրակոցների մանրամասն շարժառիթները գուցե կապված են եղել դրա հետ, դա այս պահին, թերևս, այնքան էլ հետաքրքիր չէ: Առանցքային է այլ բան: Հայաստանը դեռ շոկի մեջ է օրերս Գավառում տեղի ունեցած քրեական ռազբորկայից, դրա ծանր դրսևորումներից և հետևանքից: Ընդ որում, առանց չափազանցության, թերևս, հնարավոր է այդ վիճակը գնահատել քրեա-քաղաքակրթական շոկ: Բայց եթե Գավառի իրադարձությունները խտացել էին որոշակի սահմանափակ ժամանակի և տարածության մեջ, ապա Հայաստանում ընդհանրապես քրեածին վիճակը, կապված հրազենի գործադրմամբ սպանությունների կամ սպանության փորձերի հետ, բավականին խնդրահարույց տպավորություն է թողնում վաղուց:

Մենք չենք ուզում այստեղ ժամանակը բաժանել հեղափոխությունից առաջ և հետո, թեև գուցե այստեղ կան դիտարկումներ անելու էական հիմքեր և, թերևս, տարբեր առիթներով կանդրադառնանք այդ խնդրին էլ, քանի որ դա ևս կարևոր է: Բայց ակնառու է, որ ներկայումս, ինչպես ասում են՝ այսօր, այստեղ, հիմա, կա խնդիր, և այդ խնդիրը դրսևորվում է լրահոսում պարբերաբար հայտնվող տեղեկություններով՝ կրակել են այստեղ, այնտեղ, այսինչի կամ այնինչի վրա, սպանել են կամ վիրավորել: Ասել, թե որևէ երկրում չեն կրակում, կլինի միամտություն, բայց այդքա՞ն: Այն էլ այս փոքր երկրում: Մոտ 3 միլիոն բնակչությամբ Հայաստանի համար զենքի գործադրմամբ հանցավորության վիճակագրությունը շատ չէ՞: Եվ շատ չէ՞ զենքը, որ գտնվում է տարատեսակ շրջանակների և խմբերի ձեռքին: Ընդհանրապես, Հայաստանում կա՞ մոտավոր պատկեր, վիճակագրություն, թե որքան է ապօրինի զենք-զինամթերքի տարածումը: Եվ նաև, իհարկե, օրինականը:

Մենք սովորաբար խոսում ենք այն մասին, որ խնդիր է ապօրինի զենքը: Բայց երբ երկրում չկա զենք ազատ գնելու, կրելու իրավունք, մեծ հաշվով, խնդիր է դառնում նաև օրինական զենք-զինամթերքը, որովհետև փաստացի ստացվում է, որ կա որոշակիորեն չհիմնավորված անհավասարություն, որը պակաս վտանգավոր չէ, քան սոցիալական անհավասարությունը, և անգամ նույնիսկ ավելի վտանգավոր՝ որովհետև մարդիկ անհավասար են միմյանց կյանքից զրկելու հնարավորության իմաստով: Պատկերը ունի երկու առանցքային խնդրահարույց ուղղություն: Մեկը ոստիկանության կանխարգելիչ-օպերատիվ աշխատանքի արդյունավետության հարցն է՝ առավելապես ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանով հանցավորության մտադրությունների իրագործումը կանխելու, մյուսը՝ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում զենք ունենալու, ձեռք բերելու, կրելու իրավունքի հարցը: Բանն այն է, որ զենքի առկայությունը՝ անօրինական, թե ապօրինի, մեծ հաշվով, իր խորքային ազդեցությունն է թողնում ոչ միայն քրեածին խմբերի միջև հարաբերության վրա, կամ հանրություն-քրեական տարրեր հարաբերության վրա: Զենքի առկայությունից բխող ներքին հոգեբանական վիճակը թելադրում է տվյալ խմբերին ու անձանց որոշակի հոգեբանություն ու վարքագիծ, որը հանում է հանրային միջավայրում վարքագծային բարոյական և մարդկային այլ սահմանափակումները տվյալ խմբերի համար, բերելով հասարակական հարաբերություններում շղթայական ռեակցիայի՝ բառի բուն և պատկերավոր իմաստով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում