Թուրքիայում 24 ժամվա ընթացքում COVID-19 նոր տիպի կորոնավիրուս է հաստատվել ևս 2188 մարդու մոտ; Այս մասին գրում է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան իր Twitter-ում։
Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 122․392-ի։
Բացի այդ, մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 84 մարդ։ Մահերի ընդհանուր թիվը հասել է 3258-ի։
Քոջան հավելել է, որ կորոնավիրուսից բուժվել է 53808 մարդ։