Կորոնավիրուսային համաճարակի պատճառով ինքնամեկուսացումը սեռական ակտիվության նվազման պատճառ է դարձել: Նման եզրակացություն կա Durex պահպանակներ արտադրող բրիտանական Reckitt Benckiser ընկերության զեկույցում, ըստ որի, կարանտինի ժամանակ հակաբեղմնավորիչների վաճառքը նվազել է:
«Durex-ի վաճառքը չափավոր անկում է ապրել, քանի որ ինքնամեկուսացման կանոնները մարտ ամսվա ընթացքում ազդել են պահանջարկի վրա թե՛ Եվրոպայում, և թե՛ զարգացող շուկաներում»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ 2020 թ.-ի առաջին երկու ամիսներին պահպանակների վաճառքն, ընդհակառակը, աճում էր:
Ընկերության ղեկավար Լաքսման Նարասիմհանի խոսքով, մարդիկ ավելի քիչ են սեքսով զբաղվում, քանի որ ցանկանում են հեռավորություն պահպանել՝ վարակվելու մտավախությունից դրդված: