Այսօրվանից Ադրբեջանը սկսել է նավթի արդյունահանման կրճատման գործընթացը՝ OPEC+-ի համաձայնագրի շրջանակում:
Ըստ երկրի էկոնոմիկայի նախարարության հաղորդման, նախատեսվում է, որ մայիս-հունիս ամիսներին ՕՊԵԿ+-ի գծով պարտավորությունները կկազմեն 2018 թ.-ի հոկտեմբերի մակարդակի 23%-ը՝ օրական 9.7 միլիոն բարել, Ադրբեջանի համար՝ 164 հազար բարել:
Հում նավթի օրական արդյունահանման գծով Ադրբեջանի պարտավորությունները հուլիս-դեկտեմբեր ամիսներին սահմանվել է 2018 թ.-ի հոկտեմբերի 718 հազար բարել ցուցանիշի 18%-ի չափով՝ 131 հազար բարել, 2021 թ.-ի ընթացքում և 2022 թ.-ի ապրիլին՝ 14%-ով ցածր՝ 98 հազար բարել:
Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը նշել է, որ «Ազերի-Չիրագ-Դերինսուլու-Գյունեշլի» հանքավայրերում օրական արդյունահանման կրճատմանն ուղղված միջոցառումները՝ «Ազնեֆտ» ԱՄ-ի, համատեղ ձեռնարկությունների և գործող ընկերությունների կողմից, կնպաստեն Ադրբեջանի պարտավորությունների կատարմանը:
Երկրորդ եռամսյակում աշխարհում նավթի ամենօրյա պահանջարկը սպասվում է 15-25 միլիոն բարելի մակարդակում, 2020-ին՝ 10.3 միլիոն բարելի: Նման իրավիճակում ՕՊԵԿ+-ի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարումը կաջակցի նավթային շուկային: