Սիրիական ԶԼՄ-ները հայտնում են Սիրիայի հարավում գտնվող ռազմական օբյեկտների վրա Իսրայելի հերթական օդային հարձակման մասին:
Ըստ SANA-ի՝ երեքից հինգ հրթիռներ են արձակվել Կունեյրա և Դարաա շրջանների թիրախների ուղղությամբ, և զգալի վնաս է պատճառվել:
Հարձակման են ենթարկվել Գոլանի բարձունքների սիրիական կողմում գտնվող Քաֆր Սայդ շրջանի Ալ-Քահանա անցակետը, Արայա գյուղում զինյալների և Թել ալ-Մուհամմադում գտնվող շիաների իրանամետ ոստիկանության դիրքերը:
Տեղական բլոգերները հայտնում են մի քանի զոհվածների և վիրավորների մասին, բայց պաշտոնական տվյալներ առայժմ չկան: