Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ահա և վերջ․ ինչ է սպասվում Հայաստանում

Հայաստանի կառավարությունը ազդարարել է կորոնավիրուսով և արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները մայիսի 4-ից գրեթե ամբողջությամբ չեղարկելու մասին: Իհարկե, տնտեսական գործունեության որոշակի տեսակներ, մասնավորապես առևտրի կենտրոններ կշարունակեն մնալ փակ, կբացվեն միայն բացօթյա սրճարաններն ու ռեստորանները, փակ կմնան կրթական հաստատությունները, այդուհանդերձ, գործունեության տեսակները զգալի մասով կթույլատրվեն, կթույլատրվի Հայաստանի տարածքով քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Մեծ հաշվով, ծավալը թույլ է տալիս ասել, որ դե ֆակտո չեղարկվում է կարանտինը, թեև արտակարգ դրությունը դեռևս ուժի մեջ է մինչև մայիսի 14: Մինչդեռ, կառավարության այդ որոշմանը զուգահեռ աճում է վարակվածների վիճակագրությունը: Իհարկե ոչ բռնկուն, թռիչքաձև, սակայն աճում է: Դրա հետ մեկտեղ, անկասկած է, որ կարանտինի պայմաններում օրական տասնյակ միլիոն դոլարներով աճում է նաև Հայաստանի տնտեսական կորուստը: Իսկ տնտեսական կորուստը շղթայաբար անդրադառնում է ամեն ինչի և բոլորի վրա: Եվ այստեղ հետևանքի հարցում մեկնաբանությունն ավելորդ է: Եվ ավելորդ է պատկերացնել անգամ, որ Հայաստանն ի վիճակի է համբերել և կրել այդ կորուստները, երբ խոսվում է, որ կորոնավիրուսը աշխարհում կմնա առաջիկա 1-2 տարվա ընթացքում:

Եվ ուրեմն, անկասկած է, որ փակվելով՝ պայքարը ոչ թե պայքար է, այլ թուլացում, համընդհանուր թուլացում, ինչը վարակը չի բուժելու, չի չեղարկելու, բայց բերելու է նաև այլ խնդիրներ: Ըստ այդմ, անկասկած է, որ կայացվում է Հայաստանի համար անհրաժեշտ որոշում, ինչը, սակայն, քաղաքացիներին ոչ թե պետք է թուլացնի և հաճույք պատճառի, այլ ավելի զգաստացնի և դարձնի պատասխանատու: Որովհետև, ի վերջո չեղարկվում է կարանտինը, բայց վարակը չեղարկված չէ: Հետևաբար, որպեսզի կարճ ժամանակ անց ազատությունը դարձյալ հարկ չլինի չեղարկել արտառոց պատկերի պատճառով, անհրաժեշտ է ազատությունը վայելել պատասխանատվությամբ՝ անձնական և հավաքական պատասխանատվությամբ: Անհրաժեշտ է պահպանել մեր տարեցներին, և քրոնիկ հիվանդություն ունեցող մեր ընկերներին ու ընկերուհիներին, անհրաժեշտ է պահպանել մի քանի շատ պարզ կանոն՝ լվացվել հաճախ, ախտահանել ձեռքերը հաճախ, կրել դիմակ փակ և խիտ տարածությունում, և պահել հեռավորություն, որտեղ խոսքը 1-2 մետրի, ոչ թե կիլոմետրի մասին է: Չկա որևէ բարդ կանոն, կա ընդամենը հանրային ու անձնական պատասխանատվության բարդությունը, որը միշտ եղել է մեր հասարակության աքիլլեսյան գարշապարը:

Մյուս կողմից, սակայն, մեր հանրությունն արտառոց իրադրություններում դրսևորում է բացառիկ որակներ, մենք դա տեսել ենք արցախյան առաջին շարժմանն ու պատերազմին, մենք դա տեսել ենք Ապրիլյանին, մենք դա տեսել ենք թավշյա հեղափոխությանը: Մենք այդ վիճակներում դառնում ենք պատասխանատու, միմյանց հանդեպ հոգատար, ուշադիր, կարգապահ: Ցավոք, ամենևին ոչ լավ կամ ոգևորիչ առիթով, այդուհանդերձ, մենք ունենք մեր լավագույն որակները դարձյալ արթնացնելու հնարավորություն, Հայաստանը որպես ապրող օրգանիզմ միշտ արթուն պահելու համար: Պահենք Հայաստանը և դրանով պահպանենք մեր ազատությունը Հայաստանում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում