Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Մեգանախագծերի ժամանակը. վերադառնալ Սերժ Սարգսյանի հռչակածի՞ն, թե՞ հռչակել նորերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է կորոնավիրուսի արհեստական ծագման, Չինաստանի պատասխանատվության և փոխհատուցման հայց ներկայացնելու մասին: Ակնառու է, որ Թրամփը հարցը վերածում է իր նախընտրական խաղաքարտերից մեկին, և այստեղ թերևս չկա զարմանալի կամ անսպասելի ոչինչ:

Կորոնավիրուսի համաճարակը իր առողջապահական շերտից ներքև վաղուց ամբողջությամբ ներծծված է քաղաքականությամբ, աշխարհաքաղաքականությամբ, և աներկբա է, որ վարակը գծում է ուժերի հարաբերակցության նոր քարտեզ: Ինչ դեր է ունենալու այդ քարտեզում Հայաստանը. այդ հարցադրումը հնչել է ընդհուպ վարչապետի մակարդակով, այդ հարցադրումը հնչում է ամենատարբեր հարթակներում, սակայն Հայաստանում գործնականում բացակայում է առարկայական քննարկումն այդ ուղղությամբ: Այստեղ նկատելի է, որ քննարկումներ խթանելու հարցում պասիվ է քաղաքական մեծամասնությունը: Թեև հարցն այդ իմաստով գուցե քննարկումներ խթանելն էլ չէ, այլ հանրությանը պարզապես նախագծեր ներկայացնելը:

Կառավարությունը արդեն մի քանի շաբաթ բավականին դինամիկ և աշխույժ քննարկում է հակաճգնաժամային ծրագրերն ու բիզնեսին աջակցությունը: Միևնույն ժամանակ, ընդլայնվում են սոցիալական աջակցության ծրագրերը: Դրան զուգահեռ, իհարկե աստիճանաբար, թուլացնում են կարանտինն ու հանում տնտեսական սահմանափակումները: Այդ ամենը լավ է, սակայն դրանք Հայաստանը վերադարձնելու են, այսպես ասած, սովորական կյանքի, քայլ առ քայլ, աստիճանաբար, ինչը շատ կարևոր է:

Բայց երբ մենք ընդհուպ քաղաքական բարձր մակարդակով խոսում ենք այն մասին, որ աշխարհը այլևս չի լինելու նախկինը, եթե վարչապետ Փաշինյանի մակարդակով անգամ խոսվում է, որ աշխարհը չի վերադառնալու, այսպես ասած, փետրվարի ռեժիմին, ապա դա նշանակում է, որ սովորական կյանքի վերադարձը կամ վերականգնումը արդեն անբավարար է նոր իրողություններին արձագանքելու համար: Պահանջվում է այլևս ոչ սովորական ռեժիմ, ոչ սովորական մոտեցում, ինչը թերևս նշանակում է, որ Հայաստանում հասունանում է մեգանախագծերի ժամանակը: Թեև դրանք դեռևս 2008 թվականին հայտարարել էր Սերժ Սարգսյանը, բայց գողությունն ու վասալությունը երկրում ավելի շատ էին, քան մեգանախագիծ իրականացնելու կամքն ու ցանկությունը:

Իհարկե, այս դեպքում պարտադիր չէ, որ Հայաստանը վերադառնա 2008-ին հռչակածներին, թեև դրանք բոլորովին անկարևոր կամ անպետք չէին՝ նոր ատոմակայան, Հայաստան-Իրան երկաթուղի, Համահայկական բանկ, և ըստ էության դրանց վերադարձն էլ կարող է լինել էական նշանակության հարց, ու դրանք պետք չէ ասոցացնել լոկ Սերժ Սարգսյանի հետ: Բայց բոլոր դեպքերում Հայաստանը պետք է ընդլայնի մտածողության և նաև գործողությունների մասշտաբը, որը պետք է լինի նախահեղափոխական և հետհեղափոխական Հայաստանների առանցքային տարբերություններից մեկը: Մեգանախագծերը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-հոգեբանական էֆեկտ են որևէ պետության համար և, առավել ևս, անհրաժեշտություն Հայաստանի համար:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում