Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Ուշագրավ հանդիպում՝ Արցախում. բոլոր հիմքերը կան եզրակացնելու՝ Մասիս Մայիլյանը կլինի Արայիկ Հարությունյանի կառավարության ԱԳ նախարարը

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին Մ. Մայիլյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Քննարկել ենք Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Մտքեր ենք փոխանակել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու հնարավոր ուղղությունների շուրջ։ Երկուստեք կարևորել ենք վերջին տարիներին արտաքին քաղաքական բնագավառում արձանագրված ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը»,- գրել է Մասիս Մայիլյանը։

Մայիլյանը, հիշեցնենք, նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանի հիմնական մրցակիցն էր։ Վերջինս, սակայն, երկրորդ փուլում իր ընտրողներին կոչ արեց բոյկոտել և չմասնակցել ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակը։

Ի՞նչ է նշանակում այս հանդիպումը։ Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ պարզ է, որ Մասիս Մայիլյանը լինելու է Արայիկ Հարությունյանի արտաքին գործերի նախարարը: «Սա բավականին ցավալի արդյունք է, բայց մեծ հաշվով սա տեղի է ունենում տասնամյակների ընթացքում։ Ընտրությունների արդյունքում ընդդիմադիր ձայները ստացած թեկնածուները դրանք հետագայում վաճառքի են դնում։ Դա տեղի է ունեցել 2012-ի նախագահական, 2015-ի խորհրդարանական ընտրություններից հետո»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց, որ մեծ հավանականություն կա, որ Սամվել Բաբայանը և նրա ղեկավարած քաղաքական ուժը ևս մեծ պաշտոններ կստանան: «Շատ ավելի ազնիվ կլիներ, եթե այդ ամենը տեղի ունենար ընտրություններից առաջ։ Այսինքն՝ եթե պատրաստ ես քո մրցակցի թիմում աշխատելու, իմաստը ո՞րն է գնալ ժողովրդին համոզել, որ պայքարում ես նրանց դեմ ու փոփոխություններ առաջարկում»,- ընդգծեց Տիգրան Գրիգորյանը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Հարությունյանի և Մայիլյանի հանդիպումը կարևոր նշանակություն ունի Արցախում քաղաքական գործընթացների տեսանկյունից ոչ միայն որպես նախագահի նախկին գլխավոր թեկնածուների հանդիպում, այլև որպես Արցախի ներկա նախագահի և ԱԳ նախարարի հանդիպում. «Մայիլյանը հանդիսանում է ԱԳ գործող նախարարը, և կան բոլոր հիմքերը՝ եզրակացնելու, որ նա կարող է շարունակել իր պաշտոնավարումը նաև նոր կառավարությունում։ Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում այս երկու թեկնածուների միջև սկզբունքային հակասություններ չեն եղել, ապա նրանց համագործակցությունը բավական իրական է թվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղևոնդյանի՝ մեկ այլ դրական ազդակ է ընտրությունների արդյունքում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած թեկնածուների համագործակցության պատրաստակամությունը: «Արտաքին անկայուն և անորոշ խնդիրներին ներքին միասնությամբ դիմակայելը Արցախի դեպքում ժամանակի հրամայականն է։ Հանդիպումից հետո տարածված հայտարարություններն էլ են խոսում այն մասին, որ երկու պետականամետ գործիչների մտահոգությունների առանցքը համընկնում է, այն է՝ «երկրում փոխադարձ հարգանքի ու համերաշխության լիակատար մթնոլորտի ստեղծումը»։ Եթե ավելացնենք նաև այն, որ Մայիլյանն ու Հարությունյանը համատեղ ընտրությունների 1-ին փուլի ընթացքում ստացել էին մասնակիցների շուրջ 75 տոկոսի վստահության քվեն, կարելի է ասել, որ նրանց համագործակցությունը միայն դրական ազդեցություն կունենա Արցախում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման վրա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում