Wednesday, 24 04 2024
16:40
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Խաչատուրովը ապրիլի 5-ին ստորագրել է մի թուղթ, որը չեղյալ է համարում 1994-ի հրադադարի համաձայնագիրը. եթե նա գա՝ պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ապրիլի 27-ին հյուրընկալել է Արցախի ոստիկանապետ, 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանին: Մնացականյանը Սերժ Սարգսյանից հետո հանձնաժողովի առաջին հյուրն է: Ավելի վաղ, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հրավերը մերժել է Ապրիլյան պատերազմի ժամանակ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։ Անդրանիկ Քոչարյանը, խոսելով Սերժ Սարգսյանի ներկայանալու և տված պատասխանների մասին, օրերս նշել է, որ ՀՀ նախկին նախագահը պատասխանել է բոլոր հարցերին՝ այդ պատասխաններում մատնացույց անելով նաև կոնկրետ պատասխանատուների, որոնք կարող են տալ որոշակի հարցերի առավել ամբողջական պատասխաններ: Ընդ որում, այդ շարքում խոսքը վերաբերել է նաև Արցախի ղեկավարության շրջանակին:

Բաց է մնում հարցը՝ թե ինչու է հանձնաժողով ներկայանալու հրավերը մերժել Յուրի Խաչատուրովը, որն անգամ իր նախկին ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի ներկայանալուց հետո նման պատրաստակամություն չի հայտնում։ Ինքը՝ Սերժ Սարգսյանը, Խաչատուրովի չներկայանալը սխալ է համարել, բայց նա գուցեև ի պաշտոն գիտեր ավելի շատ բան, քան նույն Սարգսյանը։ Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս՝ 1994 թվականի զինադադարը եռակողմ է եղել՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև, իսկ ահա 2016 թվականի ապրիլի 5-ը՝ երկկողմ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Խաչատուրովը երևի թե այս հարցի պատասխանն էլ պետք է տա։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, որը տարածել էր Ապրիլյան պատերազմի առաջին օրվա Ադրբեջանի հարձակման տեսանյութը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ Խաչատուրովի չներկայանալը բազմաթիվ հարցեր է առաջացնում. «Խաչատուրովի չգալը ես կապում եմ այն փաստի հետ, որ ապրիլի 5-ին ինքը միանձնյա, առանց Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչների, ադրբեջանական կողմի հետ կքնեց սեպարատ ինչ-որ համաձայնագիր։ Ըստ էության, այդ համաձայնագրի շուրջ հետագա զարգացումները հետևյալն էին. ապրիլի 14-ին Ադրբեջանի արտգործնախարարությունը նամակ տարածեց ՄԱԿ-ում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջոցով, որում ասում էր, որ 1994 թվականի խաղաղ հրադադարի համաձայնագիրը Մոսկվայում չեղյալ է, ու այսուհետև գործում է երկկողմ համաձայնագիր, որը կնքվել է ապրիլի 5-ին Մոսկվայում՝ Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական ղեկավարների կողմից»։

Ըստ Ղուկասյանի՝ մեկ ամսից ավելի ժամանակ անց այդ նամակի հետ կապված իրենց կողմից բարձրաձայնումներ եղան՝ առ այն, որ եղել են կուլիսային քայլեր նաև Հայաստանի կողմից. «Պաշտոնական արձագանք չեղավ, Ադրբեջանի արտգործնախարարն այս նամակի վերաբերյալ հայտարարություն արեց, որ դա չի արտահայտում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը։ Բայց փաստացի, եթե հետևենք պաշտոնական հրապարակումներին, ՄԱԿ-ի կայքում երևում է այդ գրությունը, որը ադրբեջանական կողմը տարածել էր ապրիլի 14-ին։ Այսինքն՝ Ադրբեջանն այդ խաղաքարտը օգտագործել է՝ եռակողմ խաղաղ համաձայնագիրը փորձ անել փոխարինել երկկողմ համաձայնագրով։ Փաստ է, որ դա տեղի է ունեցել։ Այդ իմաստով, Խաչատուրովը խուսափում է գալ հանձնաժողով։ Ամենակարևոր հարցը, որ իր հետ է կապված՝ ով է իրեն հրահանգել այդ համաձայնագիրը ապրիլի 5-ին կնքել, այն պայմաններով, որով որ այն կնքվեց։ Պարզ է, որ այդ համաձայնագրի արդյունքում հայկական կողմն ընդունեց, որ Ադրբեջանի ռազմական ձեռքբերումները, այսինքն՝ 8 դիրք հյուսիսում և 4 առաջնային դիրքեր անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը, ընդհանուր առմամբ նշեմ, որ 800 հեկտարից ավելի տարածք է։ Այդպիսով, Ադրբեջանը բավականին դրական իմաստով բարելավեց իր առաջնագիծը մեր նկատմամբ, իսկ մեր առաջնագիծն էլ բացասաբար փոխվեց»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այս ամենը հաստատվեց Մոսկվայում ապրիլի 5-ին. «Խաչատուրովը դրա հետ ունի անմիջական աջակցություն։ Նա կա՛մ պետք է այդ ամենի պատասխանատվությունն իր վրա վերցնի, ինչն անլուրջ է, կա՛մ պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ ու պաշտոնապես հայտարարի, որ Սերժ Սարգսյանն է իրեն հրահանգել այդ որոշումը կայացնել՝ մանավանդ որ Ս. Սարգսյանը դա, ըստ էության, խոստովանել է հայտնի ֆիլմում։ Պատասխանատուները պարզ են, բայց պաշտոնական արձանագրումը, որը կարող է իրավական խնդիրներ ստեղծել հանգեցնում է նրան, որ մարդիկ խուսափում են գալ ու ցուցմունք տալ։ Քաջ հասկանում են դրա իրավական հետևանքները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում