Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սկանդալ՝ Իտալիայում. Ռոնալդուն կասկածվում է խաղընկերոջ վարակված լինելու մասին ֆեյք տեղեկություն տարածելու մեջ

Իտալիայում խոշոր սկանդալ է հասունանում, որի կիզակետում Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է։ Վերջինս կասկածվում է կորոնավիրուսի ֆեյք տեղեկությունների տարածման և խուճապ առաջացնելու մեջ։

Ռոնալդուն այժմ իր ընտանիքի հետ Պորտուգալիայից ոչ հեռու գտնվող Մադեյրա կղզում է և չի շտապում վերադառնալ Թուրին։ «Յուվենտուսի» անցկացրած վերջին հանդիպումից անցել է մոտ երկու ամիս։ Երբ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակվել է «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին, Իտալիայի առաջնությունն անմիջապես դադարեցվեց։ Հենց այդ ժամանակ էլ Ռոնալդուն լքել է Թուրինը։ Նա պատճառաբանել էր, որ Պորտուգալիա է գնում հիվանդ մոր կողքին գտնվելու նպատակով։ Ավելի վաղ Ռոնալդուի մայրը կաթված էր ստացել։

Մայիսի 4-ից Իտալիայում մարզիկները անհատական մարզումներ անցկացնելու իրավունք են ստացել։ Մայիսի 18-ից էլ արդեն ակումբները հնարավորություն կունենան մարզումներ անցկացնելու։ Վերջերս հայտնի էր դարձել, որ Իտալիայի առաջնությունները վերսկսվելու են հունիսի 14-ից ոչ ուշ։

Ըստ իտալական մամուլի՝ Ռոնալդուն բնականոն կյանք վերադառնալու իտալացիների ծրագրին չի հավատում։ Նա պետք է Թուրին վերադառնար ապրիլի 28-ին և 14 օրով ինքնամեկուսանար։ Այդ դեպքում նա կկարողանար մայիսի 18-ից մասնակցել «Յուվենտուսի» մարզումներին։ Վերջին պահին Ռոնալդուն հրաժարվել է ժամանել Իտալիա՝ նշելով, որ վարակվելու վտանգը դեռևս չի նվազել։ Ավելին, Ռոնալդուն հայտարարել է, որ Թուրին կվերադառնա միայն այն ժամանակ, երբ «Յուվենտուսի» կողմից պաշտոնապես երաշխիքներ ներկայացվեն իր առողջության անվտանգության վերաբերյալ։

Հեղինակավոր Corriere dello Sport-ի համաձայն՝ Իտալիա չվերադառնալու Ռոնալդուի մտադրությունը սկանդալային նախապատմություն ունի։ Մասնավորապես, իտալական պարբերականի տեղեկություններով՝ Ռոնալդուի նախաձեռնությամբ մամուլում տարածվել է կեղծ տեղեկություն «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին։ Նշվում է նաև, որ Ռոնալդուի ջանքերով այս տեղեկությունը տարածվել է նաև իսպանական ԶԼՄ-ներում։

Դիբալայի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին տեղեկություններն իսկապես տարօրինակ էին թվում։ Մոտ մեկ ամիս առաջ տեղեկություն տարածվեց, որ Դիբալան և իր ընկերուհի Օրիանո Սաբատինին վարակված են։ Երկու շաբաթ անց էլ իտալական ԶԼՄ-ները գրեցին, որ Դիբալան և Սաբատինին կրկին վարակվել են կորոնավիրուսով։ «Դիբալայի թեստի պատասխանը դրական չէ։ Պետք է սպասել։ Իմ թեստի պատասխանը բացասական է։ Թե ով է նման տեղեկություն տարածել՝ չեմ կարող ասել»,- հայտարարել էր Սաբատինին։

Վերջինիս հայտարարությունից միայն մեկ շաբաթ անց է պաշտոնապես հաստատվել Դիբալայի՝ վարակված լինելու մասին տեղեկությունը։ Արգենտինացի հարձակվողը առանց սիմպտոմների տանելով վիրուսը՝ ապաքինվել է և մարզվում է տնային պայմաններում։ Corriere dello Sport-ը նշում է նաև, որ Ռոնալդուն իր խաղընկերոջ մասին ֆեյք տեղեկությունը տարածել է, որպեսզի արդարացնի Պորտուգալիա մեկնելն ու հնարավորինս երկար այնտեղ մնալը։

Տեղի ունեցածի վերաբերյալ «Յուվենտուսը» չի մեկնաբանել։ Իտալական աղբյուրների համաձայն՝ գրանդ ակումբի նման մոտեցումը պայմանավորված է նրանով, որ թիմը պատրաստ չէ մայիսի 18-ին վերսկսել մարզումները և պատշաճ կերպով նախապատրաստվել Ա սերիայի չավարտված հատվածին։ Առաջնությունը դադարեցվելուն պես Թուրինից մեկնել է նաև մեկ այլ հարձակվող՝ Գոնսալո Իգուաինը։ Նա մեկնել է Արգենտինա հիվանդ մորը խնամելու պատրվակով։ Թուրինից հեռացել են նաև առաջատար ֆուտբոլիստներ՝ բոսնիացի Միրալեմ Պյանիչը, գերմանացի Սամի Խեդիրան և բրազիլացի Դուգլաս Կոստան։

Ավելի վաղ նշել էինք, որ համավարակի հետևանքով «Յուվենտուսը» կանգնել է ֆինանսական լուրջ խնդիրների, նույնիսկ սնանկացման վտանգի առաջ։ «Յուվենտուսը» դիտարկում էր ճգնաժամը հաղթահարելու մի քանի տարբերակ։ Մասնավորապես, ակումբի ղեկավարները մտադիր էին վաճառել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը։ «Յուվենտուսի» ղեկավարությունը համաձայնության էր եկել թիմի ֆուտբոլիստների հետ աշխատավարձի նվազման շուրջ։ Ըստ մոտավոր հաշվարկի՝ կրճատման արդյունքում «Յուվենտուսին» հաջողվել է խնայել մոտ 90 միլիոն եվրո։ Սա որոշ չափով կերկարաձգի գոյատևումը, բայց…

Նշվում էր, որ վաճառելով Ռոնալդուի տրանսֆերը՝ «Յուվենտուսը» կստանա մոտ 80 միլիոն եվրո, ինչը ևս մի քանի ամիս կերկարաձգի գոյատևումը։ Մի քանի օր առաջ, սակայն, այս տեղեկությունը հերքվեց։ Tuttosport-ը գրել էր, որ Ռոնալդուն համաձայնել է աշխատավարձի զգալի կրճատմանը և կշարունակի ելույթները թուրինյան ակումբում։ Ռոնալդուն «Յուվենտուսում» տարեկան ստանում է 31 միլիոն եվրո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում