Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

Վանեցյանը ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող ընկերությունը հիմնել է Մհեր Սեդրակյանի որդու հետ համատեղ. նոր մանրամասներ

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի վերջին գրառումը Միքայել Մինասյանի ու Արթուր Վանեցյանի բիզնեսների վերաբերյալ շարունակվում է ակտիվորեն քննարկվել։

Հիշեցնենք, որ վարչապետի խոսնակը գրել էր, որ, վարչապետի աշխատակազմի տվյալներով՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Միքայել Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։

Արթուր Վանեցյանն արդեն իսկ արձագանքել է վարչապետի խոսնակին։ «Ինչ վերաբերում է ԶՊՄԿ-ում իմ առնչություններին, ապա դա իմ ընտանիքի վարկաբեկման փորձերի շարունակությունն է, ընդամենը այդքանը։ Ոչ մի իրական հիմք։ Իսկ հորս պատկանող բեռնափոխադրող ընկերությունը ԶՊՄԿ-ի հետ սկսել է աշխատել հեռավոր 2014-ից։

Ղեկավարի թելադրանքով՝ խոսնակը հայտարարեց իբր իմ կողմից ձեռք բերված փայաբաժնի մասին։ Գիտեք, կա սուտ, կա մեծ սուտ և կա փաշինյանական սուտ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ է իրականությանը, փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է նրա անմիջական գիտությամբ։ Եվ ես որևէ անձնական հետաքրքրություն դրա մեջ չունեմ»,- գրել էր Վանեցյանը։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, սակայն, ՁՊՄԿ-ի հետ աշխատող բեռնափոխադրման ընկերությունը միայն Վանեցյանի հորը չի պատկանել։ Տարիներ առաջ Վանեցյանը և Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին են համատեղ ձեռնարկել լոգիստիկ բիզնեսը, որի միջոցով Քաջարանից տեղափոխում են Քաջարանի պղնձամոլիբդենային ընկերությունից հումքը համապատասխան նշանակման վայրեր: Պարզից էլ պարզ է, որ ամեն մարդ չէր կարող այդ ոլորտում գործունեություն ծավալել, և դրանում նաև մեծ ներդրում էր ունեցել թե՛ Մհեր Սեդրակյանը և թե՛ Արթուր Վանեցյանի մայրը, որը նախկինում միշտ պետական աշխատող է եղել ու տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Ամենահատկանշական հանգամանքն այն է, որ բեռնափոխադրող ընկերության բոլոր բեռնատարները ձեռք էին բերվում բացառապես Սաշիկ Սարգսյանին պատկանող «Ման» մակնիշի ներկայացուցչությունից, որում մասնաբաժին ունի նաև Արթուր Վանեցյանի հայրը, իսկ ընկերության տնօրենն էր Նարեկ Սարգսյանը՝ հայտնի Գոնսալեսը:

Հեղափոխությունից հետո Վանեցյանը մեծ վարպետությամբ կարողացավ շրջանցել Թոխմախի Մհերին, իսկ հեղափոխությունից անմիջապես հետո Վովայի Արշակը և Վստրեչի Ապերը հենց Վանեցյանի քավորությամբ վերադարձան և շարունակեցին վայելել տարիների ընթացքում անհասկանալի ճանապարհով ձեռք բերված հարյուրավոր միլիոն դոլարների հասնող կարողությունները: Իսկ Վանեցյանի մեծ ախպերը (նա մինչ օրս էլ այդպես է դիմում Թոխմախի Մհերին), պարզվեց՝ սուրբ է, որևէ հանցագործություն չի կատարել:

Նշենք, որ Վանեցյանի ու ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Մհեր Սեդրակյանի մտերմությունը սկսվել է դեռևս Վանեցյանի՝ Էրեբունի վարչական շրջանի ԱԱԾ ղեկավար նշանակվելու ժամանակահատվածից։ Երբ Վանեցյանը նշանակվեց ԱԱԾ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար, հին Հայաստանի Էրեբունու քրեաօլիգարխիայի հայրը՝ Թոխմախի Մհերը, որն իր ավտորիտետ լինելու հանգամանքը չէր թաքցնում ԱԺ պատգամավոր եղած ժամանակ, հրահանգել էր իրենցով անել նորաթուխ ղեկավարին։ Դա ընդունված երևույթ է եղել այդ իրականության մեջ, որ տարածքի ԱԱԾ պետին պետք է «նայել», որ ավել-պակաս բաներ չհասնեն «վերևների» ականջին։ Այդպես «նայելով»՝ Մհեր Սեդրակյանը շատ հեշտ իրենով արեց Վանեցյանին: Եվ հետո Վանեցյանն այդ ժամանակ պատահական մեկը չէր։ Բոլորն էլ գիտեին, որտեղ է աշխատում նրա մայրը, և ինչ հետևանքներ կարող էր դա ունենալ: Այդ իսկ պատճառով, Վանեցյանի հետ տեղի քրեաօլիգարխիան էլ ավելի մտերմություն էր ցանկանում հաստատել, որը և տեղի է ունենում, և այդ մտերմությունը վերաճում է «մեծ ախպերության» ու բերում նաև համատեղ բիզնեսների, համատեղ լոգիստիկ ընկերություն հիմնելուն, ինչի մասին արդեն գրեցինք։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում