Իսրայելը հրթիռակոծել է սիրիրական Էլ-Քունեյտրա նահանգը, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Շամ-FM» ռադիոկայանին։
Իսրայելական բանակը հինգ հրթիռ է արձակել Գոլանի բարձունքների տարածքից Սիրիայի հարավ-արևմտյան մի շարք օբյեկտների ուղղությամբ։
Նշվում է, որ հարվածի արդյունքում նյութական վնաս է հասցվել։ Զոհերի մասին չի հաղորդվում։
Ապրիլի 27-ին Սիրիայի մայրաքաղաքի հակաօդային պաշտպանության զորքերը հետ են մղել գիշերային հրթիռակոծությունը։ Չճշտված տեղեկատվության համաձայն, Լիբանանի օդային տարածքից հարվածն իրականացրել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Դամասկոսի ՀՕՊ-ին հաջողվել է մի քանի հրթիռ խոցել։