Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 85 CC 855 համարանիշի և Opel Zafira մակնիշի 36 RN 336 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Բախման արդյունքում Mercedes-ը մխրճվել է տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառի մեջ։ Բարեբախտաբար, այդ պահին կանգառում քաղաքացիներ չեն եղել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։