Tuesday, 23 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

Անվտանգության ռազմավարությունը շուտով պատրաստ կլինի. Որոնք են հիմնական փոփոխությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ռազմավարությունը գտնվում է իր վերջնական փուլում, այն հանրությանը կներկայացվի առաջիկա ամիսների ընթացքում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են Անվտանգության խորհրդի գրասենյակից։

Մասնավորապես, հարցման միջոցով փորձել էինք պարզել, թե ինչ փուլում է ռազմավարության մշակումը և ինչ հիմնական փոփոխություններ կլինեն։ Եվ ահա, անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ նշված ժամկետները կապ ունեն նաև նոր տիպի կորոնավիրուսային համավարակի պատճառով Հայաստանում գործող արտակարգ դրության հետ։ Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր ռազմավարությունը պետք է ներկայացներ մեկ տարվա ընթացքում։

Անվտանգության խորհրդի գրասենյակից նաև հայտնում են. «Այս ռազմավարության առանձնահատկություններից է այն, որ վերջինս հիմնված է ազգային անվտանգության պլանավորման և ապահովման համազգային մոտեցման վրա։ Այն ենթադրում է, որ անվտանգության ապահովման մեջ դերակատարում ունի ողջ պետական կառավարման համակարգը, ինչպես նաև հասարակությունը, և ոչ միայն անվտանգության համար ուղղակիորեն պատասխանատու կառույցները։ Այսպես, ռազմավարությունն ընդգրկում է անվտանգության ապահովման ինչպես արտաքին քաղաքական և ռազմական, այնպես էլ այլ՝ սոցիալական, տնտեսական, էներգետիկ, առողջապահական, գիտական, տեղեկատվական և կիբեռ բաղադրիչներ»։

Գրասենյակից նաև ներկայացրել են, թե ինչ հանդիպումների հիման վրա է մշակվել ռազմավարությունը։ «Հիմնական աշխատանքները տարվել են միջգերատեսչական ձևաչափով՝ ֆորմալ առումով ներառված է եղել թվով 23 գերատեսչություն/կառույց։ Խորհրդակցություններ են եղել Արցախի պաշտոնական շրջանակների, իսկ առանձին գլուխների վերաբերյալ նաև Սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Ռազմավարության մշակման տարբեր փուլերում խորհրդակցություններ են անցկացվել նաև փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- ասված է Անվտանգության խորհրդի գրասենյակի պատասխանում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում