Friday, 29 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը

Ինչ արժե Ռուսաստանի լռությունը. մնաց 60 օր

Այսօր մայիսի 1-ն է, և արդեն փաստորեն 30 օր է անցել այն ժամանակահատվածից, որ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ունի «Գազպրոմ Արմենիա» ընկերության գազի թանկացման հայտը քննելու և որոշում կայացնելու համար: Հիշեցնենք, որ այդ ժամկետը 9 օր է: Ժամանակ, իհարկե, դեռ շատ կա, սակայն պետք է նաև արձանագրել, որ առ այսօր որևէ տեղեկություն չկա Ռուսաստանից, թե, ի վերջո, ինչպիսի վերաբերմունք կա Հայաստանի դիմումի նկատմամբ՝ սահմանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու առումով, որն, ըստ Երևանի՝ թույլ կտա չբարձրացնել գազի գինը ներսում: Մի քանի շաբաթ առաջ «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին պատասխանել էր, որ հարցը կառավարության մակարդակում է, այսինքն՝ պետք է լինի քաղաքական որոշում: Իսկ քաղաքական մակարդակում առայժմ հայտնի է միայն ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունն այդ թեմայով, որը դժգոհել էր Հայաստանում ներքին գնագոյացման մեխանիզմից՝ ասելով, թե դա թույլ չի տալիս գազի գնի նվազման մասին խոսել:

Միաժամանակ նա դժգոհել էր Հայաստանից ու Բելառուսից, որ այս ճգնաժամի պայմաններում Ռուսաստանին են դիմում գազի գինը նվազեցնելու համար: Եվ, ի վերջո, Լավրովը ակնարկել էր Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության հանդեպ իրավական ուշադրությունից դժգոհ լինելու մասին: Այդպիսով, Հայաստանի դիմումից հետո Մոսկվայից հնչել է միայն դժգոհություն: Ընդ որում, այդ դժգոհությանն էլ հաջորդել է նաև Հայաստանի ներսում նախկին իշխանության տարբեր շրջանակներից կառավարության հանդեպ ճնշման ուժգնացման ալիքը: Կապ ունի դա Ռուսաստանի հետ անմիջապես, թե պարզապես տարբեր խմբեր փորձում են օգտվել Լավրովի տված առիթից և զուգահեռ էլ ծառայություն մատուցել, այլ խոսակցության նյութ է, այստեղ կարող են լինել տարբեր դիտարկումներ: Բայց այն, որ Երևանը, կորոնավիրուսային ճգնաժամից զատ, հայտնվել է նաև որոշակի քաղաքական բազմակողմ ճնշման ներքո, ակնառու է: Դա գազի գնի նվազման ակնկալիքից կամ հորդորից հրաժարվելո՞ւ համար է, թե՞ գազի գնի նվազեցման դիմաց մեծ քաղաքական զիջում ստանալու, դա էլ դժվար է ասել: Առավել ևս, որ այժմ ընդհանրապես բավականին բարդ է խոսել Ռուսաստանի քաղաքականության կանխատեսելիության և այն մասին, թե իրականում որքանով է Մոսկվայում գործում որոշումների կայացման հստակ մեխանիզմ, և որքանով է այդ երկրում ներքին ավելի մեծ թափ հավաքում տարբեր խմբերի պայքարը: Երբ ռուսական պետական սոցիոլոգիական ընկերությունը կարող է հրապարակել Պուտինի վարկանիշի բացասական մինիմումի մասին տվյալներ, դա, իհարկե, խոսում է շատ բանի մասին: Այդ իմաստով, Հայաստանը գազի հարցում թերևս պետք է ավելի շատ սկսի որևէ հեռանկար ակնկալել իրանյան ուղղությամբ, թեկուզ նաև Մոսկվայում որևէ բան տեղից շարժելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում