Wednesday, 24 04 2024
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ադրբեջանն ամենաանսպասելի ու ամենաանհարմար պահը օգտագործելու է մեզ վնաս հասցնելու համար․ Բաբայան

Արցախի արևելյան հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-անոց ականանետներ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ միջադեպի արդյունքում ՊԲ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել: Հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Արցախի ՊՆ-ն հայտնում է, որ սա 2019 թվականի հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է:

«Միաժամանակ հավելենք, որ օրվա ընթացքում շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել նաև հրաձգային այլ զինատեսակներից: Այս պահի դրությամբ առաջնային գծում իրավիճակը հանգիստ է: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նշված է հաղորդագրությունում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, նախ, սահմանային իրավիճակի մասով նշեց, որ կայուն է, հայկական ուժերը շարունակում են վերահսկել ու պաշտպանել Արցախի անվտանգությունն ու անկախությունը։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2019 թվականից ի վեր առաջին անգամ ականանետների կիրառման մասին, Բաբայանն ասաց՝ այն, որ Ադրբեջանը չէր կիրառում նման զենքեր, դեռ չէր նշանակում, որ այդ պետությունը փոխել էր ու վերանայել իր նպատակները։ «Մարտավարական իրավիճակից ելնելով էր Ադրբեջանը նման քայլեր անում, ոչ թե ռազմավարական։ Ադրբեջանը չի փոխվել։ Դուք գիտեք, նրանք Արցախի ապագան ինչպես են տեսնում, հայության ճակատագիրն ինչպես են տեսնում։ Որևէ բան չի փոխվել։ Մենք իլյուզիաներով չպետք է ապրենք։ Ոչ, ամենաանսպասելի ու ամենաանհարմար պահը օգտագործելու են մեզ վնաս հասցնելու համար։ Սա միանշանակ է»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Խոսելով հնարավոր լայնածավալ ռազմական գործողությունների հավանականության մասին, Բաբայանն ընդգծեց՝ Ադրբեջանի այս քայլը դեռ չի խոսում լայնածավալ ռազմական գործողությունների մասին։ «Նման քայլերը չեն վկայում լայնածավալ ռազմական գործողությունների մասին։ Բայց վկայում են նրանց ընդհանուր պատկերացումների մասին, որոնք անփոփոխ են։ Իհարկե, կարող են լինել լայնածավալ գործողություններ ցանկացած պահին, բայց դրա համար կան համապատասխան նախապայմաններ։ Նույնը եղել է Ապրիլյան պատերազմին նախորդող ամիսներին։ Երևում էր, որ ամեն ինչ գնում էր դեպի այլ զարգացում, որը դարձավ Ապրիլյան պատերազմ։ Այս պահի դրությամբ նման բաներ չկան, բայց մենք պետք է միշտ պատրաստ լինենք»,- մանրամասնեց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքերով՝ պատրաստ լինելն իրենից ենթադրում է մի շարք հարթություններում լուրջ աշխատանք։ «Հիմա մեզ համար մի քիչ յուրահատուկ իրավիճակ է, քանի որ ներսում ունենք խնդիրներ։ Մենք գիտենք, որ սա մեր թշնամին է, նա չի թաքցնում, որ ուզում է մեզ ոչնչացնել, ջարդել, փշրել։ Հիշեք Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը, ինչպես էր Ալիևը ներկայացնում պատմությունը։ Սա իրենց մոտեցումն է։ Ի՞նչ պետք է անենք, որպեսզի խուսափենք նման զարգացումներից։ Առաջին հերթին զինված ուժերը պետք է լինեն մարտական պատրաստվածության վիճակում։ Պետք է համախմբված լինենք ներսում։ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է մեր ներսում խնդիրներ առաջացնելու ուղղությամբ։ Մեր ամենամեծ վտանգներից մեկը ներսն է։ Եթե, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, որոնք արցախցիներին համարում են թուրքեր, թշնամանքը մեկը մյուսի հանդեպ։ Այդ տականքները քիչ են, բայց կան։ Եթե Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավորը բերում է և ադրբեջանցու ազգային հերոսի գերեզմանաքարն է դնում։ Դուք պատկերացնո՞ւմ եք։ Այսպիսի խնդիր կան։ Պետք է ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք։ Հազար ու մի խնդիր կա։ Միշտ պետք է աշխատենք այս ուղղությամբ։ Պետք է այնպես անել, որ ներքին մրցակցությունն ու հակասությունները մեզ չշեղեն ճանապարհից, ու հասնենք մի իրավիճակի, երբ արտաքին սահմանին չկարողանանք անել այն, ինչ պետք է անենք»,- տեսակետ հայտնեց Դավիթ Բաբայանը։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը, մեզ հետ զրույցում խոսելով սահմանային իրավիճակի մասին և հակառակորդի կողմից կիրառած ականանետների, ասաց՝ սա, ցավոք, սահմանային սովորական իրավիճակ է։ «Նոր պատերազմի հավանականությունը ես ցածր եմ գնահատում։ 60 մմ ականանետ է կիրառել հակառակորդը, դա նույնիսկ այն ուժեղ զենքը չի։ Դա սահմանային էպիզոդ է։ Ընթացիկ սահմանային իրավիճակ է, որը եղել է, կա ու միշտ էլ կլինի, ցավոք սրտի»,- ասաց ռազմական փորձագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում