Saturday, 20 04 2024
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ

Ղարաբաղյան կարգավորման ֆինանսական կողմը. Շտեֆան Ֆյուլե

«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ԵՄ-ի՝ ընդարձակման և «Արևելյան գործընկերության» քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ը ցանկանում է մեծացնել իր ներգրավվածությունը ղարաբաղյան խնդրում և պատրաստ է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել՝ կարգավորմանը նպաստելու և տարածաշրջանը վերականգնելու համար.

«Այժմ մենք ավելի ու ավելի շատ գումարներ ենք ներդնում կողմերի միջև վստահությունը ամրապնդող միջոցառումներում՝ լինի դա Մերձդնեստրում, թե Ղարաբաղում: Սակայն դա միայն առաջին քայլն է: Բրյուսելը կարող է ավելին անել, քանի որ այժմ ԵՄ-ի արտաքին գերատեսչության կարողությունները ընդարձակվել են, իսկ խնդիրը կարգավորելու ցանկությունն ու պատրաստակամությունը՝ մեծացել:

ԵՄ-ն արդեն իսկ շատ ակտիվ դերակատարություն է ստանձնել իր հարևանությամբ գտնվող մեկ այլ հակամարտության՝ Մերձդնեստրի խնդիրը կարգավորելու հարցում, և պատրաստ է նույն քայլերը ձեռնարկել նաև Ղարաբաղի պարագայում:

Թեպետ Բրյուսելը պատրաստ է մեծացնել իր դերակատարությունը կարգավորման գործընթացում, սակայն գործող ձևաչափի՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի փոփոխության հարց չի շրջանառվում։ Չեմ կարծում՝ մենք գործ ունենք Մինսկի խմբի այս կամ այն անդամին փոխարինելու հետ: Կարծում եմ՝ այս փուլում կողմերը և Մինսկի խումբն է, որ պետք է պայմաններ ստեղծեն ԵՄ-ի առավել մեծ ներգրավվածության համար: Սակայն մեր կողմից կա պատրաստակամություն, ինչպես նաև կարողությունների ընդարձակման հնարավորություն:

Մասնավորապես, այժմ և առաջիկայում ԵՄ-ը կարող է կողմերի միջև վստահությունը ամրապնդող միջոցառումներից բացի, էական աջակցության փաթեթ պատրաստել, երբ կողմերը կգան վերջնական համաձայնության:

Աջակցության այդ փաթեթը կներառի միջոցառումներ, որոնք կնպաստեն սոցիալական և տնտեսական զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում, ԵՄ-ը կարող է նաև վերականգնել ենթակառուցվածքները՝ որոշակի շրջաններ վերստին մյուս երկրների հետ կապելու համար:

Աջակցության այս փաթեթը կարող է ամրապնդել նաև քաղաքացիական հասարակության և այլ ուժերի դերը, ինչը շատ օգտակար կարող է լինել հաշտեցման ճանապարհին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում